Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղհասարակությունը պահանջում է իշխանությունից ձեռնպահ մնալ Եկեղեցու գործունեության վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց

10/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարությունը։

Հայտարարությունը ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։ 

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

  • Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը, 
  • Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ, 
  • Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,
  • Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,
  • Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն 

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան

Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան, Արդարության նոր մշակույթ ՀԿ

Արմեն Մարտիրոսյան, հրատարակիչ

Տիգրան Պասկևիչյան, լրագրող-հրապարակախոս

Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ- քաղաքային պլանավորող

Ինգա Հարությունյան, հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ

Ապրես Զոհրաբյան, արևելագետ

Արամ Ղանալանյան, ճարտարապետ-տեսաբան 

Արսեն Հակոբյան, մշակութային մարդաբան

Մարիա Սադոյան, թարգմանիչ

Մուշեղ Հովսեփյան, իրավապաշտպան

Նունե Թորոսյան, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր

Ռուբեն Մալայան, գեղագիր, դասախոս

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան

Մարիամ Մովսիսյան, հաղորդակցության մասնագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման և զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից. Արամ Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. նոր մանրամասներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. Ալեն Սիմոնյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

15/05/2026
Նորություններ

«Ես իմ ԱՁ-ի վրա իրան փող կփոխանցեմ». Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

15/05/2026
Միջազգային

Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

15/05/2026
Հաջորդ գրառումը

Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. նոր մանրամասներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական