Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քահանա չես, գոնե տղամարդ եղիր». Սամվել դպիր Գրիգորյան

31/10/2025
- Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սամվել դպիր Գրիգորյանն արձագանքել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին՝ նրան անվանելով բանսարկու ու ստախոս։

«Լսի՛ր, այ բանսարկու, ստախոս, ուշադիր ականջ դիր.

1) Եկեղեցու բանալին չե՞ս փոխել: Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր:

2) Քեզ Եկեղեցին է կարգալույծ արել եկեղեցական իշխանությամբ, որն ի վերուստ տրված է իրեն Աստծո կողմից: Քրիստոս է Գլուխ Եկեղեցու, իսկ Եկեղեցին` Մարմինը Քրիստոսի:

3) Դու քո ներկայությամբ ու ծեսերի իմիտացիայով նմանվում ես կրկեսի աշխատողի. ծափեր, դերակատարություն, բեմադրություն…

4) Կիրակի քո կատարմամբ տեսանք քծնանք, երեսպաշտություն, ցուցադրական աղոթք, շուրջդ` հակառակության ոգի, մոլորված մարդիկ:

Իսկ ու՞ր էր Աստված: Պատասխանեմ.

Քրիստոս Աստված պատարագվում էր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցիներում և բախշվում Իր հավատավոր զավակների մեջ` նրանց մեղքերի քավության և թողության համար, հոգու, մտքի և մարմնի բժշկության համար: Փա՜ռք Աստծո, Իր անսահման ողորմության ու գթառատության համար:

5) Կրկին, մտքումդ պահիր. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն» (Հովհաննես Արճիշեցի): Դու քեզ պատկերացնում ես ինքնաբուխ շնորհի աղբյու՞ր: Դա հերետիկոսություն է:

5) Այդպես էլ չընկալեցիր, որ քահանան Աստծո ծառա է, ոչ թե ժողովրդի: Երբ մարդահաճությունդ վերցվի, տակը կմնա դատարկություն:

6) Հովհաննավանքը հորիցդ ժառանգություն չես ստացել, որ միշտ այդտեղ քեզ պատկերացնես: Դու ինքնիրավչությամբ ես զբաղվում ու քեզ թվում է, թե պատասխանատվության պահը չի՞ գալու:

7) Թող մարդիկ լսեն Աստվածաշնչի զգուշացնումը. «Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտոս 3:10-11):

8)Մկրտությունը վկայականով չի վավերական դառնում: Դու, Եկեղեցուց կտրվելով, զրկվել ես քահանայական շնորհներից ու քո կատարածը առոչինչ է, չկա այդտեղ Սուրբ Հոգու ներգործություն, աստվածային դրոշմ, մկրտություն, այլ պարզ լվացվել: Անգամ մեռոնը քսելով բացի այն մարմնին հպվելուց ոչ մի խորհուրդ չի կատարվում: Բավական է խաբես ու մոլորեցնես մարդկանց:

9) Պսակը քո տեսանելի կերպով արածը չէ, այլ դարձյալ խորհուրդ է, որը քո ձեռամբ չի կատարվում այլևս: Երկնքում այդ զույգի միություն չի արձանագրվում:

10) Առ այսօր չե՞ս հասկացել, որ վկայականը թղթի գինը չէ, այլ եկեղեցուն աջակցելու ձև, որով գոյատևում է մեր Եկեղեցին: Դու հանգանակությունը ու վաճառքի տարբերությունը չե՞ս գիտակցում, թե՞ միտումնավոր մանիպուլացնում ես անտեղյակ մարդկանց: Ծառայակից քահանաներից մեկի վկայությամբ դու վերջին ժամանակներում ծեսերից գումար չես վերցրել տեղացիներից, իսկ ինչո՞վ ես ընտանիքիդ կարիքները հոգացել:

11) Հայր Շնորհքը աստվածահաճո հոգևորական է ու առաջնորդվում է Տիրոջ կամքով, ոչ թե քո պես պոպուլիստական լոզունգներով: Ժողովրդի անունից բավական է խոսես, գնա Հայ Առաքելական ցանկացած եկեղեցի ու իմացիր ժողովրդի կարծիքը քո մասին: Զգուշացիր. «Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին» (Սաղմ. 146:6):

12) Եվ վերջում. դու լավ կլինի Տիրոջ անունը այլևս չհոլովես ու ընկած վիճակդ ավելի չխորացնես, քանզի. «Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում» (Բ Օրին. 5:11)»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները

Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս. կան բերման ենթարկվածներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս. կան բերման ենթարկվածներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական