Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է Փաշինյանի օրինակով. հայտնում են Կառավարությունից:
Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով: Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը:
Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար:
Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին:






