ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան. դրա մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Այստեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:
Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:
Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,-գրել է վարչապետը: