Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը պատրաստ չէ Հայաստանի համար պատմական որոշում կայացնել. Կոլերով․ News.am

12/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է․ Հայ քաղաքական դասը պետք է հասկանա՝ Ռուսաստանի հետ դաշինքը Հայաստանի համար որպես պետություն գոյություն ունենալու միակ միջոցն է: Հայաստանը դա պետք է զբաղվի դրանով ամեն օր, պաշտպանի ինքն իրեն եւ չփորձի դոնորական օգնություն ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Regnum» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը՝ Կոլերովը նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում ունի երկու կողմ, յուրաքանչյուր կողմն ունի իր խնդիրները:

«Որո՞նք են Ռուսաստանի խնդիրները: Պահպանել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում, հնարավորինս զերծ պահել Հայաստանը պետական ինքնասպանությունից: Անդրկովկասում ուժերի հավասարակշռության խախտումը սպառնում է Ռուսաստանին՝ որպես կովկասյան տերություն: Փաշինյանի առջեւ խնդիր է դրված պահել իշխանությունը եւ լուծել իր իշխանության առկա խնդիրները՝ առանց Ռուսաստանի հետ չափազանց սերտ հարաբերությունների: Դրսից իրավիճակն աղետալի է թվում. Փաշինյանի Հայաստանը կապիտուլյացվեց Ղարաբաղում, չներդրեց բոլոր ջանքերը այն պաշտպանելու համար, եւ այժմ Հայաստանը նույնիսկ չի պահպանում Ադրբեջանի հետ սահմանը, չի ցանկանում:

Յուրաքանչյուր կողմ սահմանագծի վերաբերյալ իր պատկերացումներն ունի: Այժմ սահմանին օպերատիվ իրավիճակը թելադրում է Ադրբեջանը, իսկ Հայաստանը չի պաշտպանում իրեն, չնայած ունի դրա բոլոր իրավունքները: Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ իր սահմանը պաշտպանի Ռուսաստանը, բայց սահմանը հաստատված չէ: Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը որոշի սահմանը, իրականացնի է սահմանազատում, սահմանագծում եւ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ անի Փաշինյանի փոխարեն:

Երրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ռազմավարական, աշխարհաքաղաքական կշիռը ձգտում է զրոյի: Եվ միայն տակտիկական հավասարակշռությունն է դրան ինչ-որ իմաստ տալիս: Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանում կարող է սկսվել լայնածավալ դեպոպուլյացիա, ինչպես Լատվիայում: Հայաստանում կարող են մնալ կենսաթոշակառուներն ու չինովնիկները:

Ես լիովին պատկերացնում եմ նման իրավիճակ, երբ միայն թոշակառուներն ու Փաշինյանը կմնան Հայաստանում: Պատմական հեռանկարում հավասարակշռություն պահելը պատմական որոշումներ կայացնել է պահանջում: Փաշինյանը պատրաստ չէ դրան, նա բավարար լեգիտիմություն եւ վստահություն չի վայելում դա անելու համար: Նա հավաքեց ձայների մեծամասնությունը, բայց սա ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 25 տոկոսն է: Ոչ մի ուժ չի կարող ռազմավարական որոշումներ կայացնել ձայների 25 տոկոսով, այն կարող է հերթական անգամ կապիտուլացնել:

Ժամանակակից Հայաստանը չի կարող պաշտպանել ինքն իրեն: Նա չի կարող նույնիսկ երաշխավորել պետականության պահպանումը: Ես ուշադրություն դարձրեցի Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածության վրա: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում էր, որ Վրաստանը դաշնակից կամ լավ հարեւան է, ապա այս վարժանքները պետք է սթափեցնեն նրան: Սեփական տարածքը պաշտպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ մտնել:

Հայաստանին դա պետք է: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանում հայերն արդեն ավելի շատ են, քան Հայաստանում: Ռուս հասարակության մարդկանց բացարձակ մեծամասնության համար Հայաստանի՝ որպես պետության խնդիր գոյություն չունի: Համոզված եմ, որ եթե հանրաքվե անցկացվի Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական պետության ստեղծման վերաբերյալ, այդ գաղափարը չի ստանա մեծամասնության աջակցությունը: Նույնիսկ Հայաստանում միութենական պետության գաղափարը մարգինալ է, չնայած նրա համար դա պետություն գոյատեւման խնդիր է:

Սակայն Հայաստանը, որը գլխավորում է մի մարդ, որը իշխանության եկավ ռուսաֆոբական, հակառուսական ծրագրով, որն այժմ ստիպված է օգնություն ստանալ Ռուսաստանից, անընդհատ դիմում է կոպիտ ու սադրիչ ակնարկների՝ մեկ «Իսկանդերի», մեկ այլ բաների մասին: Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ նա Ռուսաստանում ընկալվում է բացառապես որպես Հայաստանի գործող ղեկավար, իսկ նրա նկատմամբ վստահություն չի եղել, չկա եւ չի լինի: Դա նաեւ խանգարում է նրան լուրջ որոշումներ կայացնել:

Դեռ ավելին, Փաշինյանը նաեւ չի պատրաստվում որեւէ պատմական որոշում կայացնել: Նա հետագայում եւս պատրաստվում է փոխել իր մոտեցումները՝ Ռուսաստանից ստանալով օգնություն՝ պատասխանատվությունը բարդելով Մոսկվայի վրա: Ընդ որում՝ նա զուգահեռաբար հույս ունի, որ Ռուսաստանի փոխարեն, օրինակ, Ֆրանսիան կլինի մյուս ռազմավարական դաշնակիցը: Նրանք, ովքեր Մոսկվայում հետեւում են Հայաստանին, դա լավ են հասկանում:

Փաշինյանի ղեկավարության ներքո ռազմավարական լուծումը չի հասունացել, եւ այն անհնարին է: Այդ ռազմավարական լուծումը Ռուսաստանում հայտնի չէ եւ կընկալվի կասկածամտությամբ: Հայկական քաղաքական դասը պետք է ընդունի, որ Ռուսաստանի հետ Հայաստանի միությունը միակ միջոցն է որպես պետություն գոյատեւելու համար: Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ ամեն օր, բացատրի, պատմի, պաշտպանի սեփական գոյությունը, ոչ թե փորձի ստանալ դոնորական օգնություն:

2008 թվականից հետո Ռուսաստանը, բացի Հայաստանից, Անդրկովկասում եւս երկու ռազմաբազա ունի, ուստի Գյումրին եւ Էրեբունին միակը չեն, եւ այլեւս շանտաժի համար ոչինչ չկա: Դա նաեւ անիմաստ է՝ հատկապես հաշվի առնելով փաստը, որ հենց ռուսական զորքերն են պաշտպանել Ղարաբաղի բնակչությանն ու այժմ երաշխավորում են, որ Ղարաբաղը մնում է հայկական: Կհեռանան նրանք՝ կհեռանա նաեւ Ղարաբաղի հայ բնակչությունը»,-նշել է Կոլերովը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մուկուչյան Տիգրանին փոխանցեք` եթե կարող է, թող խոսելիս նայի Դավիթ Հարությունյանի աչքերի մեջ»․ Կարեն Ճշմարիտյան

Հաջորդ գրառումը

«Թալիբան»-ը շքերթ է անում մեր զենքերով, որոնք Ջո Բայդենը թողել է նրանց․ Թրամփ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

«Թալիբան»-ը շքերթ է անում մեր զենքերով, որոնք Ջո Բայդենը թողել է նրանց․ Թրամփ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական