ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում
հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, այս մասին տեղեկացնում են կառավարությունից:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան: