Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը

24/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վճռաբեկ դատարանը բեկանել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը, իսկ նրան մեղավոր ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի կայքից։ Հակոբ Գրիգորյանը, հիշեցնենք, այն ուսուցիչն է, որը մեղադրվում էր պատմության դասի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի հասցեին հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել, սակայն պարզ է, որ այն հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը՝ չբացահայտելով, թե կոնկրետ ֆեյսբուքյան ինչ էջից է ներբեռնվել ձայնագրությունը: Առաջին ատյանի դատարանում գործը քննել է դատավոր Մնացական Մարտիորսյանը։

Նա Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել տուգանքի։ Գրիգորյանն այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանում նիստը նախագահել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը, կազմում են եղել դատավորներ Ռոբերտ Պապոյանը և Մհեր Արղամանյանը։ Վերաքննիչ դատարանը որոշել է Հակոբ Գրիգորյանին արդարացնել, սակայն Մհեր Արղամանյանը, չհամաձայնելով մեծամասնության կարծիքի հետ՝ հատուկ կարծիք է գրել ու դիրքորոշում հայտնել, որ Հակոբ Գրիգորյանին մեղավոր ճանաչելու դատական ակտը պետք է մնա անփոփոխ։

Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը, որի քննության արդյունքում, փաստորեն, Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել պատոմության ուսուցչին արդարացնելու դատական ակտը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատական ակտին, որով նա մեղավոր էր ճանաչել Հակոբ Գրիգորյանին։ Վճռաբեկ դատարանի դատական ակտում ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը խոսքը որպես «բռնության կոչ» դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար սահմանել է չափանիշներ՝ կարևորելով, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ։

«Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի»,- նշվում է որոշման մեջ։

Աղբյուր՝ factor.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համոզված եմ՝ Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները․ Վլադիմիր Պուտին

Հաջորդ գրառումը

Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական