Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիրտուալ տիրույթում իրականացվող հանցանքները բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը. Արփինե Սարգսյան

13/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն։ Հաշվի առնելով առերևույթ հատկանիշների առկայությունը՝ դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը։ Այս պահի դրությամբ արդեն դատախազության և քննչական մարմինների տիրույթում է հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հայտնի դեպքին, երբ Չարենցավանում ոստիկանության պետի տեղակալը այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն:

«Երբ որ հանգուցալուծումը լինի, կվերադառնանք ծառայողական քննությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ տարբեր համայնքներում, մասնավորապես, Չարենցավանում տելեգրամյան հարթակներով կանանց կեղծ մերկ լուսանկարներ են տարածում, դրանով շանտաժ են անում և գումար շորթում, նախարարը պատասխանեց.

«Իրականում թե՛ շանտաժի առումով, թե՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով: Հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը ևս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները: Երբ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները, հավելվածները, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը:

Այստեղ խնդիրը կա, նաև կարողությունների խնդիր որոշակի առումով ունենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իրավապհ համակարգը չի կարողանում նման շատտաժի դեմն առնել, Արփինե Սարգսյանն ասաց՝ շատ հաճախ հարցը ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում, այլ նաև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում, որովհետև կան որոշակի խումբ հանցանքներ, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված:

«Շատ հաճախ, օրինակ, պայմանականորեն տարբեր համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով, անձինք ընդամենը տարբեր հարթակներում լրացնում են իրենց անձնական տվյալները և սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը:

Հորդորս մեր քաղաքացիներին՝ հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում: Մենք սկսել ենք արդեն «Կիբերմարտահրավեր» հաղորդումների շարքը, որտեղ որ առանձին այս դրվագներին, որոնք ձեր նշած օրինակով շատ տարածված են, փորձում ենք դրանց անդրադառնալ և բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է լինի իրենց վարքագիծը, որը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ այս իրավիճակներից:

Իսկ եթե զերծ մնալու տարբերակ որպես այդպիսին չի լինում, ընդորում վերջերը շատ հաճախ են այդպիսի դեպքեր լինում, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որ կարողանանք հնարավորինս օժանդակել պրոցեսին»,- ամփոփեց նախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում. ՆԳ նախարար

Հաջորդ գրառումը

Այսօր Գյումրիում կամ Փարաքարում գրանցվելն անձին չի տալու ընտրություններին մասնակցելու հնարավորություն. ՆԳ նախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա ոչ թե հերթական ընտրություն է, այլ մի կետ, որը կարող է դառնալ կա՛մ վերջակետ, կա՛մ սկզբնակետ. «Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացնում Տավուշում

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Այսօր Գյումրիում կամ Փարաքարում գրանցվելն անձին չի տալու ընտրություններին մասնակցելու հնարավորություն. ՆԳ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական