Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում կալանքի տակ է․ հայտնի է պատճառը

04/03/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։

Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։ 

«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության (ICE) կալանքի տակ՝ Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը»,- ասել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։

ICE-ի պատասխանի համաձայն՝  միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։ «Չնայած կառավարությունը փաստաբան չի տրամադրում՝ ձերբակալված անձինք կարող են օգտվել Արդարադատության նախարարության տրամադրած իրավաբանական ծառայությունների ցանկից և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավական ծրագրերից։

Միգրացիայի հարցերով դաշնային դատավորները, որոնք գործում են Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր գրասենյակի (EOIR) շրջանակներում, վարում են դատական գործընթացները՝ ապահովելով իրավական պատշաճ ընթացակարգը։ ICE-ի աշխատակիցները, իրենց հերթին, իրականացնում են միգրացիայի դաշնային դատավորների կողմից ընդունված արտաքսման որոշումները։ Կալանավայրերում տրամադրվում է շաբաթական առնվազն հինգ ժամ հասանելիություն իրավաբանական գրադարանին, ինչպես նաև ամենօրյա հանդիպումներ փաստաբանների հետ՝ սահմանված ժամանակացույցով։

Ձերբակալված անձինք նաև կարող են օգտվել անվճար տեսազանգից կամ վճարովի զանգեր կատարել հատուկ հարթակների միջոցով։ Միգրացիայի կանոնների խախտումների դեպքում ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ»,- ասված է պատասխանում։

Ավելի վաղ, ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն կուսակցության պնդմամբ՝ նա ձերբակալված չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը կասեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Հաջորդ գրառումը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական