Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վազգենը նկարիչներին հանձնարարել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի խոշոր կրկնօրինակը ստեղծել

23/08/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավանաբար 1997 թվականն էր: Վազգենը նկարիչներին հանձնարարել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի խոշոր կրկնօրինակը ստեղծել և ամրացնել Պաշտպանության նախարարության շենքի պատին: Մի քանի շաբաթ անց եկան ու զեկուցեցին, որ նկարը պատրաստ է:

Ասաց. «Գնանք տեսնենք»: Դուրս եկանք նախարարի հարկաբաժնից ու քայլեցինք շենքի մյուս թևը: Հեռվից նկատեց ահռելի կտավը: Դեմքին ժպիտ իջավ: Մոտեցանք: Այնտեղ արդեն նախարարին էին սպասում տարատեսակ ուսադիրներով զինվորականներ: Բոլորին բարևեց ու սկսեց զննել նկարը: Եվ հանկարծ ժպիտն անհետացավ, դեմքը գունատվեց ու աչքերը լցվեցին զայրույթի կրակներով:

Առաջին պահին չհասկացա, թե պատճառն ինչն էր: Մի անգամ էլ նայեցի նկարին ու նոր միայն տեսա նրա կատաղության շարժառիթը: Հաճոյասեր ինչ-որ մեկի հրահանգով նկարիչները «Վարդանանքի» հերոսների դիմանկարների արանքում տեղավորել էին նաև Վազգեն Սարգսյանի պատկերը:

Սկսեց հայհոյել ամենավերջին բառերով: Հրամայեց նկարն անմիջապես ցած բերել ու վերացնել «այդ այլանդակությունը»: Եվ առանց հրաժեշտի քայլեց դեպի իր աշխատասենյակ:

Թե ինչ պատահեց նրա հետ, ով որոշել էր «խմբագրել» Խանջյանի կտավը, ես չգիտեմ (կամ գուցե գիտեմ): Բայց դա արդեն էական չէ: Մի քանի օր անց «Վարդանանքի» կրկնօրինակը նորից շենքի ճակատին էր` գեղեցիկ ու անաղարտ:

Հովիկ Չարխչյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում նոր նախարարների կաբինետ չի լինի, քանի դեռ վերջին ամերիկացի զինվորը չի հեռացել երկրից

Հաջորդ գրառումը

Թալիբանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից մաքրի ահաբեկչական կառույցի համբավը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

02/12/2025
Նորություններ

ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է Արշակ Սրբազանի մասնակցությունը տեսագրությունում․ Արսեն Բաբայան

02/12/2025
Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Թալիբանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից մաքրի ահաբեկչական կառույցի համբավը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական