Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերունդների հիշողության հովանավորը

11/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(ճանաչված բարերար և հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի ծննդյան

54-րդ տարեդարձի առթիվ)

Օգոստոսի 11-ին լրանում է պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար և հասարակական գործիչ, մեր թերթի լավ բարեկամ ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ծննդյան 54-րդ ամյակը:

Հրաչյա Պողոսյանը հարգանքի և մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է հազարավոր մարդկանց համար, նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում և աշխարհի բազմաթիվ անկյուններում: Մարդ, ում անունն առաջին հերթին առնչվում է չափազանց Աստվածահաճո և դրվատելի մի առաքելության՝ բարեգործության հետ:

Այս տարվա ապրիլի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հրաչյա Պողոսյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող «Մեր հիշողության հովանավորը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայվել  «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության կողմից և պատմում է Հայաստանի Ագարակ փոքրիկ գյուղում մեծացած հայ տղայի՝ տարիներ անց արդեն Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանի կյանքի ուղու մասին՝ մանկություն, ուսում, ընտանիք, հասարակական գործունեություն, բարեգործություն, ճանաչում…

Վերաձևակերպելով գրքի վերնագիրը, շատ եմ ցանկանում՝ այսօր, այս առիթով «Մեր հիշողության հովանավորը» վերնագիրը դարձնել «Սերունդների հիշողության հովանավորը», քանզի Հրաչյա Պողոսյանն իր բարեգործություններով փորձում է կապ ստեղծել անցյալի, ներկայի և ապագայի միջև, վեր հանել անարդարացիորեն մոռացված իրողությունները և այդ ամենը հանձնել սերունդներին, որպեսզի եկողները տեսնեն և գնահատեն կատարված գործերը և էստաֆետը փոխանցեն հաջորդ սերունդներին։

Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են:

Հրաչյա Պողոսյանը 25 տարվա բարեգործական գործունեության ընթացքում աշխարհի 14 երկրներում իրականացրել է ավելի քան 400 ծրագիր, որոնցից 200-ը նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին:

Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով և հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի։

Բարեգործությունը Հրաչյա Պողոսյանի համար ոչ թե ցուցամոլություն է, այլ՝ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսևորում, և այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգևած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում է՝ երջանկությունը հարուստ լինելու և շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, քո շրջապատի մարդկանց և պատմությանը շատ տալու:

Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի և իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին: Պողոսյանի սրաթռիչ մտքի արգասիք, զարմանք հարուցող ու երբեմն անհավատալի և հիացմունքի արժանի գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները:

«Իմ ամեն մի մտահղացման, յուրաքանչյուր նախագծի մեջ կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է». ահա սա է ճանաչված բարերարի հաջողության գաղտնիքն ու հավատամքը, որին հավատարիմ՝ նա  երկար տարիներ ուրախության պահեր է պարգևել հազարավոր մարդկանց և կենդանացրել բազմաթիվ աներևակայելի, մեկը մյուսից գունեղ երազանքներ:

Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության և պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսևորում է որպես բանիմաց  և պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝  հանուն մարդու և մարդկության: Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը և միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը:

Կրկին շնորհավորում ենք մեր պատվարժան հայրենակցին՝ ծննդյան 54-րդ ամյակի կապակցությամբ: Քանի որ Դուք հիանալի ամուսին եք և նույնքան հիանալի հայր, ապա ցանկանում ենք, որ անչափ հայեցի Ձեր ընտանիքը՝ տիկին Նազիկը և Ձեր 4 երեխաները մշտապես հիանան Ձեզնով և այսուհետ ևս իրենց ներկայությամբ թևութիկունք լինեն Ձեզ: Թող մշտապես անամպ լինի Ձեր երկինքը և Ձեր մշտական ուղեկիցները լինեն Բարությունն ու Հաջողությունը:

Թող Ձեր բարի ժպիտն ու ներկայությունը չպակասի աշխարհից…

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Զելենսկին և նրա կինը 7 միլիարդ ռուբլով առանձնատուն են գնել հայտնի երգչից

Հաջորդ գրառումը

Ուկրաինայում բյուջեի դեֆիցիտ է. Կիևն ԱՄՆ-ից պահանջում է արագացնել խոստացված միլիարդների փոխանցումը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

29/05/2026
Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինայում բյուջեի դեֆիցիտ է. Կիևն ԱՄՆ-ից պահանջում է արագացնել խոստացված միլիարդների փոխանցումը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական