Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վլադիմիր Զելենսկին և նրա կինը 7 միլիարդ ռուբլով առանձնատուն են գնել հայտնի երգչից

Վլադիմիր Զելենսկին և նրա կինը 7 միլիարդ ռուբլով առանձնատուն են գնել հայտնի երգչից: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Երգիչ Սթինգը Տոսկանայում գտնվող Tenuta il Palagio գինու գործարանը վաճառել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, հայտնում է DataBaseItalia պորտալը ։ Վաճառքի գնահատված գինը կազմում է մոտ 75 միլիոն եվրո (դա գրեթե 7 միլիարդ ռուբլի է):

Tenuta il Palagio-ն, որն ի սկզբանե եղել է 16-րդ դարի խարխուլ  վիլլա, գնել են հայտնի բրիտանացի երգիչը և նրա կինը՝ կինոպրոդյուսեր և ռեժիսոր Թրուդի Սթայլերը 1997 թվականին: Հետագա տարիներին նրանց հաջողվել է վերականգնել ոչ միայն տունը, այլև հողատարածքը, ինչպես նաև խաղողի այգիները վերականգնել։

Ըստ Իտալիայի հողային ռեգիստրի պաշտոնական փաստաթղթերի՝ Սթինգը վաճառել է իր ունեցվածքը 2024 թվականի հունիսին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրա նոր սեփականատերը իտալական San Tommaso SRL ընկերությունն է, որի սեփականատերերն  են ուկրաինացի քաղաքական գործիչը և նրա կինը՝ Ելենան։ 

Իրավաբանական անձը  առաջին անգամ վերնագրերում հայտնվել է 2019 թվականին, երբ Զելենսկին, որն այն ժամանակ նախագահի թեկնածու էր, փորձել է հայտարարագրել Ֆորտե դե Մարմիում գտնվող իր վիլլան։