Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանազատման և սահմանագծման հետևանքով Ոսկեպարի տները հայտնվելու են Ադրբեջանի տարածքում

12/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները պետք է ակտիվանան։ Թե դա ինչ է նշանակում, հունիսի 20-ի ընտրություններին Փաշինյանի կուսակցությանն ընտրած Տավուշի սահմանագոտու բնակիչները շուտով կզգան իրենց մաշկի վրա։

44 օրվա պատերազմի ավարտից հետո սահմանամերձ Ոսկեպարի դպրոցի հարակից տարածքը Գուգլը ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք։ Նոյեմբերյանի համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը տարիներ շարունակ փորձեցին, սակայն չկարողացան իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանումում, ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական:

Լուսանկարում, ավելի հեռվում երեւացող այդ 3 տներից մեծը՝ Հրանտ Գեւորգյանին պատկանող եռահարկ, տուֆակերտ շքեղ առանձնատունը կիսակառույց է, այն կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա: Հ. Գեւորգյանն բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ոսկեպարի հիմնական բնակիչներ են:

Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն , 3 առանձնատները հարակից են ոսկեպարցիների տներին: Խորհրդային ժամանակների քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածք: Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբեւէ, նույնիսկ խորհրդային տարիներին, չեն եղել:

Նշված 3 տները կից են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղուն։ Ոսկեպարի համայնքապետարանը այդ առանձնատների խնդրով դեռես 2012թ․-ին դիմել է Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին, այնտեղից էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն , որտեղից պատասխանել են, որ հիմնահարցը չի լուծվում, որովհետեւ այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները ՀՀ կադաստրային քարտեզներում նշված չեն:

Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները շատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին դա ամենեւին չի մտահոգում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Աբրահամյան (ազգագրագետ)

Հաջորդ գրառումը

Կեղծ հեղափոխականների այս հրոսակը այժմ եկել ու նստել է ԵՊՀ-ում և շուտով կտարածի իր թունավոր շոշափուկները մայր բուհի մարմնի մեջ. Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կեղծ հեղափոխականների այս հրոսակը այժմ եկել ու նստել է ԵՊՀ-ում և շուտով կտարածի իր թունավոր շոշափուկները մայր բուհի մարմնի մեջ. Հայկ Դեմոյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական