Ցավոք, մենք ո՛չ հնարավորություն ունենք իշխանական կառույցներին գաղտնալսելու, ո՛չ էլ նրանց գաղտնալսած նյութերը կամ կենցաղային զրույցները հրապարակային դարձնելու, ուստի այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր, որն ուղղված է մեր աշխատանքները կազմալուծելուն, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանը։
«Գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, ինչի հետևանքով սկսել են թիրախավորվել մեր կուսակցության համակիր շարքային անդամները։ Բայց Հայաստանը ո՛չ Հյուսիսային Կորեա է դառնալու, ո՛չ փակ բռնատիրություն»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։









