Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ խորհրդի նիստում հայտարարել է, որ երկրի կառավարությունը շուտով պետք է ստեղծի անօդաչու թռչող սարքերի մշակման ազգային նախագիծ. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մոտ ապագայում կառավարությունը պետք է ձևավորի համապատասխան ազգային նախագիծ, որի իմաստը անօդաչու թռչող սարքերի լայն կիրառման հնարավորություններ ընձեռելն է»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դրանց արտադրության տեղայնացման բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ խոշոր ծրագրերի արդյունքները կքննարկվեն գարնանը` այս ոլորտում աշխատող բոլոր նախարարությունների, գերատեսչությունների և ընկերությունների ներկայացուցիչների հետ հատուկ հանդիպման շրջանակում: