Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-ի Երկու Օրկաններ Սփիւռքի ԶԼՄ- ներու Անուանակարգի Երեւանեան Մրցանակաբաշխութեան Լաւագոյն Եռեակին Մէջ

27/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական PR մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը, այս տարի կայացաւ Չորեքշաբթի 22 Յունիսին, երեկոյեան ժամը 7:00-ին, Երեւանի Երազ այգիին մէջ:

Հպարտ ենք յայտարարելու, որ մրցանակաբաշխութեան ծիրէն ներս իրագործուած գիտական հետազօտութիւններու արդիւնքով ՌԱԿ-ի երկու օրկաններ՝ «The Armenian Mirror-Spectator» (ԱՄՆ) եւ «Զարթօնք» (Լիբանան) յայտնուեցան «Սփիւռքի ԶԼՄ (Զանգուածային Լրատուական Միջոց)» անուանակարգի 2022 տարուան լաւագոյն եռեակին մէջ։ Սոյն անուանակարգին առաջին եռեակին մէջ յաղթող հանդիսացաւ «Հորիզոն ԹԻ ՎԻ»ն (ԱՄՆ):

Յիշեցնենք, որ սոյն մրցանակաբաշխութեան 2019-ի նոյն անուանակարգին մէջ շահողը հանդիսացած էր ՌԱԿ-ի մեր մէկ այլ օրկանը՝ «Պայքար»ը:

Նշենք, որ մրցանակաբաշխութեան «Տարուայ Հրապարակային Գործիչ» անուանակարգին շահողը հանդիսացաւ Հայաստանի նախկին ՄԻՊ (Մարդու Իրաւունքներու Պաշտպան) Արման Թաթոյեանը: «Տարուան ԶԼՄ» անուանակարգին մէջ յաղթողը՝ «5րդ Ալիք»ը: «Տարուան մշակութային PR»-ի յաղթողը՝ Հայաստանի պետական Սիմֆոնիք նուագախումբը: «Տարուայ քորփորաթիւ PR»` ՀՀ տարածքին բջիջային հեռախօսի ծառայութիւն մատուցող«Վիվա-ՄԹՍ» ընկերութիւնը:

Բոլոր անուանակարգերուն մէջ ալ նախ առաջին եռեակին մէջ ապա յաղթող հանդիսացան տուեալ ոլորտին մէջ գործող իրապէս արժանաւորները: Կարեւոր է այստեղ անմիջապէս յիշեցնել, որ յաղթողները ընտրելու հետազօտութիւններուն արդիւնքները ամփոփած են Հայկական PR մրցանակաբաշխութեան անկախ մասնագիտական յանձնաժողովը, որուն կազմին մէջ կան ԱՄՆ, ՌԴ, ԵՄ եւ Հայաստանի հաղորդակցութեան լաւագոյն մասնագէտները, որոնք զբաղուած են գիտահետազօտական աշխատանքով քանի չունին շահերու բախում։

«Մի քանի օր առաջ Գերմանիայի գնացքների ծանուցագրային ցուցափեղկում կարդացի հետեւեալը․ «Արա՛ կարելին, կը տեսնես, որ յաջողել ես կատարել անկարելին»։ ՀՀ քաղաքական, տնտեսական եւ ընկերային այս ծանր իրավիճակում լաւ է, որ ամեն ոք կատարի իր բնագաւառում կարելին։ Եւ հանրային կապն էլ իր ոլորտում լինի բարձրորակ, կիրթ եւ նպատակասլաց։ Այս համատեքստում Հայկական PR մրցանակաբաշխութիւնը խթանում է անդրադարձումը, ընդգծում արհեստավարժութեան անհրաժեշտութիւնը, ոգեւորում հանրային կապերի մասնագէտներին շարունակել ու բարելաւել իրենց աշխատանքները», – մրցանակաբաշխութեան ընթացքին հեռակայ կարգով իր ելոյթին մէջ նշեց մրցանակաբաշխութեան մասնագիտական յանձնաժողովի նախագահ, գերմանացի հաղորդակցութեան յայտնի մասնագէտ՝ Վազրիկ Պազիլը։

«Որակական հետազօտութեան շրջանակում իրականացուել են խորքային հարցազրոյցներ, փորձագիտական հարցումներ, ֆոքուս խմբային քննարկումներ, ինչպէս նաեւ ԶԼՄ-ների եւ սոցիալական մետիայի մշտադիտարկում: Քանակական հետազօտութիւնը հնարաւորութիւն է տուել ուսումնասիրել հանրային կարծիքը, հանրային երեւոյթների նկատմամբ թուային կամ տոկոսային բաշխուածութիւնը, տարածականութիւնը։ Մէկ տարուայ կտրուածքով հարցման է ենթարկուել 8700 մարդ, որից 5700-ը կին եւ 3000-ը տղամարդ: Խորքային հարցազրոյցներ են իրականացուել 73 ոլորտային փորձագէտների հետ, փորձագիտական հարցման է ենթարկուել 120 հաղորդակցութեան ոլորտի մասնագէտ: Տարուայ կտրուածքով կազմակերպուել են 53 ֆոքուս խմբային քննարկումներ. իւրաքանչիւր խմբում մասնակցել են 12 հոգի տարիքային տարբեր խմբերով՝ 20-35, 35-50, 50 եւ աւելի», – մանրամասնեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ`Երեւանի Պետական Համալսարանի ժուռնալիստիքայի ֆաքուլթեթի դոցենտ Աստղիկ Աւետիսեանը:

Աւարտին նշենք, որ սոյն մրցանակաբաշխութիւնը հաղորդակցութեան ոլորտի միակ մրցանակաբաշխութիւնն է, որ լիովին հիմնուած է գիտական հետազօտութիւններու եւ ուսումնասիրութիւններու վրայ։  2015 թուականէն ի վեր ամէնամեայ սոյն միջոցառումը կազմակերպող  «Հայկական ՓԻ ԱՐ Ասոսացիա»-ին 2022 տարուայ մրցանակաբաշխութեան աջակցած են «Yeraz Projects»-ը, Հայաստանի երգի պետական թատրոնը, «Rumors Monitoring» ընկերութիւնը: Տեղեկատուական հովանաւորողները՝ Bravo.am-ը, Tert.am-ը, ABNews TV-ն, Anews.am-ը։

«ՌԱԿ»-ի Համադրուած Մամուլ

Տեսերիզի կապ՝

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանդված ճանապարհը կվերականգնվի 7-10 օրում

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Նորություններ

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

30/05/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական