«Ուկրաինան շատ առումներով մեծ ռազմավարական ձախողում է եղել ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի համար». Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևն ու Արևմուտքը բաժանելու նպատակով ներխուժելով Ուկրաինա, արագացրել է այն գործընթացը, որը նա ցանկանում էր կանխել։
«Ուկրաինան շատ առումներով լուրջ ռազմավարական ձախողում է եղել ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի համար: Հիմա Ռուսաստանը թուլացել է ռազմական, տնտեսական և դիվանագիտական առումներով։ Եվրոպան վերացրել է իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ուկրաինացիները հիմա, առավել քան երբևէ, միասնական են, ՆԱՏՕ-ի դաշինքը դարձել է ավելի ուժեղ, ավելի մեծ և առաջիկա շաբաթներին էլ ավելի կընդլայնվի:
Պուտինն արդեն ձախողել է այն, ինչ պատրաստվում էր անել. նա ցանկանում էր ջնջել Ուկրաինան աշխարհի երեսից, վերացնել նրա անկախությունը և ընդգրկել Ռուսաստանի կազմում»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ մինչ պատերազմը Կիևի՝ Արևմուտքի և Եվրոպայի հետ հարաբերությունները խզելու հավակնությունները Ռուսաստանից հեռանալու կարիք չունեին, այդ երկրները մշակութային և տնտեսական կապեր ունեին։
«Այդ հարաբերություններն այժմ ամբողջությամբ ավերվել են ռուսական ագրեսիայի պատճառով»,- ասել է Բլինքենը: