Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին հրավիրել է մասնակցել Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։
«Մենք ստացել ենք ՌԴ նախագահ Պուտինի հրավերը, նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Մահմուդ Աբբասն ընդունել է հրավերը, կտեսնենք՝ նա, թե վարչապետը կմասնակցեն գագաթնաժողովին։ Ամենակարևորն այն է, որ մենք կմասնակցենք»,- ասել է դեսպանը։
Հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Պաղեստինը ասոցիացիային միանալու հարցում կուղարկի։
Այս մասին ասուլիսի ընթացքում ռուսական Коммерсант-ի հարցին ի պատասխան նշել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Գագաթնաժողովի հրավերի փաստը դրական մեսիջ է պաղեստինյան ժողովրդին և Պաղեստինի ղեկավարությանը»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ BRICS-ի գագաթնաժողովը ամբողջությամբ նվիրված կլինի Պաղեստինին։
«Հետևաբար, մենք ամենադրական ակնկալիքներն ունենք գագաթնաժողովից»,- հավելել է Աբդել Հաֆիզ Նոֆալը: