Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Պուտինը Պաղեստինի նախագահ Աբբասին հրավիրել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին հրավիրել է մասնակցել Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին,  «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Մենք ստացել ենք ՌԴ նախագահ Պուտինի հրավերը, նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Մահմուդ Աբբասն ընդունել է հրավերը, կտեսնենք՝ նա, թե վարչապետը կմասնակցեն գագաթնաժողովին։ Ամենակարևորն այն է, որ մենք կմասնակցենք»,- ասել է դեսպանը։

Հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Պաղեստինը ասոցիացիային միանալու հարցում կուղարկի։ 

Այս մասին ասուլիսի ընթացքում  ռուսական Коммерсант-ի հարցին ի պատասխան նշել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Գագաթնաժողովի հրավերի փաստը դրական մեսիջ է պաղեստինյան ժողովրդին և  Պաղեստինի ղեկավարությանը»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ BRICS-ի գագաթնաժողովը ամբողջությամբ նվիրված կլինի Պաղեստինին։

 «Հետևաբար, մենք ամենադրական ակնկալիքներն ունենք գագաթնաժողովից»,- հավելել է Աբդել Հաֆիզ Նոֆալը: