Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետգույքի կառավարման բարեփոխումներ. կառավարությունը հաստատեց գործողությունների ծրագիրը

14/07/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Պետական գույքի կառավարման բնագավառը պահանջում է նոր մոտեցումների կիրառում.մասնավորապես՝

-պետական գույքի կառավարման ոլորտում գործող օրենսդրության բարեփոխում, մասնավորապես՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի թվաքանակի կրճատում, անհարկի վարչարարության վերացում, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցում, ինչպես նաև նույնանման գործընթացների միասնական կանոնակարգում և  հստակեցում,

– օտարման ենթակա գույքերի դասակարգման ևծրագրային կառավարման շնորհիվ ակտիվացնել պետական գույքի շրջանառությունը և ավելացնել վերջինիս օտարումից և օգտագործումից ներկա և ապագա եկամուտները,

-սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման համակարգի բարեփոխում՝մշակելով գնահատման համար նոր ցուցանիշներ, որոնք կնպաստեն վերոնշյալ կազմակերպություններիգործունեության գնահատման արդյուքների արժանահավատության բարձրացմանը և դրա հիման վրա ղեկավար անձնակազմի խրախուսման և պատասխանատվության կիրառելի գործիքակազմի ներդրմանը, ինչը նաև լիազոր մարմնի կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետլծակների կիրառման շնորհիվ կնպաստի այդ կազմակերպությունների շահութաբերության մակարդակի բարձրացմանը,

– պետական անշարժ գույքի մշտադիտարկմանև հսկողության միջոցով բացահայտել գույքին պատճառված վնասները և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ,

– ձեռնարկել քայլեր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վարձակալության վճարի դիմաց պետական կառույցների կողմից օգտագործվող ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքները պետության սեփականությունը հանդիսացող համապատասխան տարածքներով փոխարինելու, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ վարձակալությամբվերցնելու գործընթացների կանոնակարգման ուղղությամբ, որի  շնորհիվ կնվազեն ՀՀ պետական բյուջեի ծախսերը։

Վերոնշյալ մոտեցումների արդյունքում լուծում կտրվեն պետական գույքի կառավարման ոլորտում առաջացած մի շարք խնդիրներին, որոնք ամրագրված են Ռազմավարությունով։

Ռազմավարության մեջ առանձին բաժիններով ներկայացված են պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները, սկզբունքները, ոլորտի բարեփոխման ուղղությունները, առաջարկվող լուծումներըև գործիքակազմերը:

Ռազմավարությունով առաջարկվում է.

– պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխում` պետական գույքի օտարման, մասնավորեցման և կառավարման նոր՝ առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների ներդրմամբ,

– անշարժ գույքի վաճառքի կազմակերպման գործընթացում  նոր գործիքակազմի ներդրում՝ կախված օտարմանենթակա գույքի իրացվելիության և ներդրումային գրավչության մակարդակից,

– պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործող համակարգերի բարեփոխում,

-պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի բարեփոխում։

Ելնելով վերը նշվածից՝ պետք է վերանայել պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և պետական գույքի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների բովանդակությունը և նպատակային ուղղվածությունը։

Պետական գույքի կառավարման ոլորտի  բարեփոխումների ռազմավարության ընդունմամբ փոփոխության կենթարկվի ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև կբարձրանա պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման, սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման գործընթացների արդյունավետությունը։ Բացի այդ կբարելավեն նաև պետական գույքի և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թագուհի Թովմասյանը չի մասնակցելու ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու օրակարգով ԱԺ խորհրդի նիստին

Հաջորդ գրառումը

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող 55 անվանում գույքը կմասնավորեցվի 3 մլն դրամով. սարքերը ֆիզիկապես ու բարոյապես արժեզրկվե՞լ են

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Միջազգային

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

19/11/2025
Հաջորդ գրառումը

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող 55 անվանում գույքը կմասնավորեցվի 3 մլն դրամով. սարքերը ֆիզիկապես ու բարոյապես արժեզրկվե՞լ են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական