Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։

Ինչպես Թբիլիսիից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Գործընկերները վերանայել են ներկա քաղաքական գործընթացները և կենտրոնացել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորության վրա՝ արագ փոփոխվող միջազգային կարգի համատեքստում։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար։

Ինչպես նշել է հանդիպման ժամանակ Միխեիլ Քավելաշվիլին, Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա նաև ընդգծել է, որ Վրաստանն անշեղորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ ըստ անհրաժեշտության։

Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական նստավայրում։

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։