Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի մասնակցին հեռացրել են ԵՊՀ-ից

22/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ-ն համալսարանից հեռացրել է ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին, ինչը, վերջինիս փոխանցմամբ, պայմանավորված է իր քաղաքական ակտիվությամբ, հետեւապես ԵՊՀ-ի նոր ղեկավարության գործողությունները գնահատել է որպես քաղաքական հետապնդում։

«ԵՊՀ- ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը»,- նշել է նա։

Մ. Մանուկյանը սովորել է ԵՊՀ- ի «Միջազգային Հարաբերություններ» ֆակուլտետում և նախօրեին տեղի է ունեցել թեզի պաշտպանությունը, որի ժամանակ իրեն անբավարար են նշանակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մանուելը նշել է, որ թեզի վրա աշխատել է երկար ժամանակ՝ փոխդեկանի հետ, վերջնական աշխատանքում կատարվել են փոփոխություններ, լրացումներ՝ հաշվի առնելով նաեւ ներկայացված դիտողություններն ու առաջարկները։ Նշանակված անբավարար գնահատականը, նրա խոսքերով, ոչ միայն իր, այլև իր դասախոսին ուղղված վիրավորանք է, կասկածի տակ է դրվում երկար տարիներ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում փոխդեկանի ստորագրության հարցը։

Նա համոզված է՝ իրեն չնշանակելն ունեցել է հատուկ դիտավորություն. «որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքննադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից։ ԵՊՀ- ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում»։

Ըստ նրա՝ իրեն համալսարանից հեռացնելու փորձ եղել է նաեւ որոշ ժամանակ առաջ՝ վարձավճարը ժամանակին չվճարելու համար։

Իր նկատմամբ իրականացվող գործողությունների հիմնական պատճառը, Մանուելի դիտարկմամբ, արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական ինստիտուտներին ուղղված քննադատությունն է։ «Մտածում են, որ երիտասարդ եմ ու քաղաքական ճնշմամբ կարող են թուլացնել և ընկճել ինձ»,- ասում է Մանուելը ու վստահեցնում, որ նման «ստոր քայլերով անհնար է իրեն լռեցնել և կանգնեցնել»։ Նշենք, որ Մ.Մանուկյանը ոչ միայն մասնակցել է ապրիլյան, այլ նաեւ 44-օրյա պատերազմին, որի ժամանակ նաեւ վիրավորվել է ու երկարատեւ բուժում անցել։

Նա նշեց, որ դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին։ «Հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը»,- ասել է Մ. Մանուկյանը՝ չբացառելով նաեւ ակցիաների իրականացումը ԵՊՀ-ում։

«Եթե մի նժարին հայրենիքս է դրված, մյուս նժարին դիպլոմ, աշխատանք, կամ պաշտոն, ապա իմ պարագայում ընտրությունը Հայրենիքն է, որովհետև իմ սկզբունքներն են՝ Աստված, Հայրենիք, Ընտանիք»,- վստահեցրել է պատերազմի մասնակիցը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը. SOCAR-ը հերքել է լուրը

Հաջորդ գրառումը

Պահանջում ենք Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Պահանջում ենք Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական