Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատասխան տալու օրը գալու է. Գորիսում առաջիկայում ընտրություն է, իշխանությունն ամեն ստորության ընդունակ է․ Իրինա Յոլյան

01/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ»,- Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ՔԿ տարածած հաղորդագրությանը և իրեն ներկայացրած մեղադրանքին։ Վերջինս պնդել է, որ քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում:

«Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»: Տևական ամիսներ տանջվել են , 400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է , որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել : Կարևորը ընտրությունից առաջ սպեց նազ ուղարկելն է եղել, գլխավոր թալինչիների հետ ատկատով համագործակցության գնածաներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են»:

Յոլյանը նկատել է՝ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար, դա պաշտոնական դիրքի չարաշահում չի համարվում, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է:

«Պետական թալանով զբաղվածներին կարելի է սահմանը պահող գյուղացու քրտինքից վճարվող հարկից քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տաս անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել»:

Նախկին փոխքաղաքապետը մեջբերել է քննչական կոմիտեի հաղորդագրությունը, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ։ Հիշեցրել է, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված։
«Իսկ օրինակ, երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է, դա , փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը , ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ:
Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է»,- գրել է Յոլյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալը. hraparak.am

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, դաշինքի հետագա մարտավարությունը. քննարկմանը մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքը քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, դաշինքի հետագա մարտավարությունը. քննարկմանը մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական