Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պապի կառավարման հետեւանքով Հայաստանը թեւակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝  քաոսի ու պետության անկման շրջանը։ Դու գնում ես նույն այդ կործանարար արահետով. Շարմազանով

23/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլ, Պապի քաղաքականությունը հանգեցրեց ինքնիշխանության կորստի եւ Հայաստանի բաժանման։ Նիկոլ Փաշինյան,Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր. Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։

Լսեցի՞ր,Հռոմի օժանդակությամբ։ 371 թ.հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում են Հայաստան ներխուժած պարսկական զորքին։ Հայ-հռոմեական միացյալ ուժերի այս հաղթանակից հետո Պապը հաստատվում է Հայոց Արշակունյաց արքայական գահին։

Իշխանության գալուց հետո, Պապը  գաղտնի կապեր է հաստատում պարսից արքայի ՝Շապուհ Երկայնաբազուկի հետ։ Ի դեպ ,դա այն Շապուհն էր, որն ասպատակեց Հայաստանը ,գրավեց Տիգրանակերտն ու գրավեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանեց հայոց արքաների դամաբարանները, վերցնելով վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։ Շապուհը մորթազերծ արեց Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Շապուհը Անհուշ բերդում բանտարկեց Պապի հորը՝ Արշակ Երկրորդին,որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն։

Պապի եւ Շապուհի գաղտնի բանակցությունների մասին իմանում են Հռոմում։ Ու ի՞նչ է լինում… Պապին խնջույքի ժամանակ սպանում են,քանի որ նա գաղտնի բանակցում էր Շապուհի  հետ։ Այն Շապուհի, որն ավերեց Հայաստանն ու սպանել տվեց Պապի հորը՝ Արշակ Երկրորդին։ Նիկոլն էլ փորձում է  կապեր հաստատել ու դաշնակցել ժամանակակից «շապուհների»՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մի բան իմացիր,Նիկոլ Փաշինյան։

Պապ թագավորը Հայոց գահին է բազմել Հռոմի,Հայ Եկեղեցու եւ Մամիկոնյան Սպարապետի օժանդակությամբ։ Երեքին էլ անտեսեց, փորձելով դաշինք կնքել իր հորը սպանած ու Հայաստանն ասպատակած Շապուհի հետ։ Հետո ի՞նչ եղավ.. Հայաստանը 387-ին  բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջեւ,իսկ 428-ին՝ Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց։ Պապի կառավարման հետեւանքով Հայաստանը թեւակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝  քաոսի ու պետության անկման շրջանը։ Դու գնում ես նույն այդ կործանարար արահետով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցին և «հայ կոմսոմոլները»

Հաջորդ գրառումը

Մի վնասիր` «Do no harm»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Մի վնասիր` «Do no harm»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական