Ձևերը փոխվում են, օրակարգը՝ ոչ, անդրադառնալով պայքարի շարունակական ընթացքին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Միջոցները փոխվում են, նպատակը՝ ոչ։
Ոմանք փոխվում են, մենք՝ ոչ։
Համարձակություն է պետք է հանուն վերջնական հաջողության «կոմֆորտ զոնայից» դուրս գալու համար։
Կյանքում գալիս է անգամ հայրական տունը թողնելու և առաջ գնալու ժամանակը։
Ֆրանսիայի հրապարակի վրանային քաղաքը պայքարի կարևոր հանգրվան էր, բայց ժողովրդական շարժման վերջին կանգառը չէր Հայաստանի և Արցախի ապագան երաշխավորելու համար։
Պայքարը շարունակվում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։