Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Դա դուք եք էդպես համարում»․ Ռոբերտ Քոչարյանի կարճ արձագանքը՝ Շարժումը մարելու մասին հարցին

«Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իրեն մոտեցած լրագրողներին նախագահ Քոչարյանը ասաց, որ հարցազրույց չի տալիս և հարցերին շատ հակիրճ արձագանքեց։ Ներկայացնում ենք սղագրությունը։

– Պարոն Քոչարյան, ամեն դեպքում՝ մեկ հարց։

– Ամեն դեպքում, որոշել եմ հարցազրույց չտալ։

– Վաղուց չեք խոսել, Ձեր կարծիքը հետաքրքիր է։ Ամեն դեպքում, ինչո՞ւ շարժումը հետ կանգնեց․․․ Մարտավարություն փոխվեց, որքանո՞վ է այդ մարտավարությունը․․․

– Դուք չե՞ք լսել։

– Մենք լսեցինք, բայց կարծում ենք, որ․․․

– Օրինակ, ես լսել եմ ու ամեն ինչ հասկացել եմ։

– Արդյո՞ք նշանակում է, որ հետ է կանգնում շարժումը։

– Դուք եք այդպես համարում։