Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պա՜հ, էլ ո՜նց կլիներ, Արփին լաց եղավ… Տավուշի լուսավոր երեխեքն էլ պատի ծակից էին ընկել

25/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի դպրոցի երեխաները դասադուլ են արել։
Երբ գրչի մի հարվածով Բաղանիսի միջով հայ-ադրբեջանական «սահման» են անց կացնում, իշխանությունները մտածո՞ւմ են, որ բաղանիսցի երեխաները թուրքից մի քանի մետր հեռավորության վրա են դպրոց գնալու։

Թե՞ Երևանում՝ Աժ-ում, կառավարական ամառանոցներում իրենք ապահով են, կյանքին վտանգ չի սպառնում, հազարավոր ոստիկաններ էլ հսկում են իրենց ու իրենց ընտանիքներին, երեխաներին, մնացածը՝ ոչինչ, ով ինչպես կապրի՝ թքած։

Այդպես է ստացվում, մեկ հոգու քմահաճույքով, ադրբեջանամետ ու թրքամետ գործունեությունը ցաղասպանվելու վտանգի տակ է դրել ամբողջ Տավուշը՝ այն դարձնելով անկլավ, ռազմական գոտի, իսկ բաղանիսցիների, կիրանցիների, ոսկեպարցիների, այրումցիների երեխաները երեխա չեն։

Երեկվանից համացանցը բորբոքված է՝ իբր չէր կարելի Փաշինյանի կնոջն ու մանավանդ երեխային վատ վիճակի մեջ գցել, չէր կարելի նրա երեխայի մոտ վանկարկել՝ «Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու, Նիկոլ մարդասպան, Նիկոլ ցեղասպան»։

Երեխան անգամ լաց եղավ. շատերը հուզվել-վրդովվել էին՝ Արփին լաց եղավ, նրան լացացրին՝ Անմար կրակի մոտ իր հորը ներկայացնելով այնպիսին, ինչպիսին նա կա, երեխայի առաջ բացահայտելով, թե իր հայրն ինչ աղետներ է բերել երկրի ու ժողովրդի գլխին։

Դե իսկ մայրը՝ Աննա Հակոբյանը, դեմքի բազմապիսի արտահայտություններով ցույց տվեց, որ թքած ունի բոլորի կարծիքի վրա. ոչ մի հույզ, ոչ մի ցավ, ոչ մի ափսոսանք ու զղջում։

Վստահ ենք, որ ո՛չ Արփին, ո՛չ նրա քույրերն ու եղբայրը այդ երեկո իրենց հորը չեն հարցրել՝ եթե ամեն ինչ ճիշտ ես անում, ինչո՞ւ է ժողովուրդը քեզ հողատու, դավաճան, անգամ ցեղասպան անվանում, չէ՞որ մինչև հիմա թուրքին ու ադրբեջանցուն են միայն ցեղասպան կոչել, հիմա նաև քեզ են ցեղասպան ասում։

Ժողովրդի ցասումը որքան էլ մեծ լինի, որքան էլ ժողովուրդն ատի Նիկոլին, ոչ ոք, անգամ պատերազմում միաժամանակ երեխա ու ամուսին, կամ երկու երեխա կորցրած ծնողը ձեռք չի բարձրացնի Նիկոլի երեխաների ու կնոջ վրա, ընդհակառակը, հարկ եղած դեպքում կպաշտպանի նրանց վերահաս վտանգներից։

Աննան էլ, Արփին էլ, Փաշինյանի մյուս երեխաներն էլ դա գիտեն, վստահ են դրանում՝ հայ մարդը երբեք մատով չի դիպչի իրենց։

Բայց ի՞նչ ասեն Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի երեխաները, նրանք հակառակում են վստահ, որ ադրբեջանցիներից մի քանի մետր հեռավորության վրա չեն կարող ապրել, չեն կարող դպրոց գնալ, չեն կարող խաղալ։

Այդ երեխաների արցունքն արցունք չէ, իսկ Արփիի արցունքը մարգարիտ ու ադամա՞նդ է։ Այդ երեխաների կյանքն ու ապագան կարելի է վտանգել, որպեսզի Արփին ու իր ընտանիքն ապահո՞վ ապրեն։

Այդ երեխաների գյուղական տները, անասնագորմերը, դպրոցը, հողերը կարելի է տալ թշնամուն կամ պահել թշնամու ուղիղ նշանակետի տակ, որ Փաշինյանի ընտանիքը շարունակի ապրել կառավարական դաչաներո՞ւմ, օգտվի կյանքի շռայլություններից։

Հայրենիք ու հայ ժողովուրդ կործանել՝ հանուն բարեկեցության, աթոռի ու անձնական անվտանգության. ընդամները այսքանը, այսքան ցածր ու ողորմելի։

Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանը վրդովվել, որ իր երեխային նեղացրի՞ն, իսկ մտածե՞լ է, որ իր ամուսինն էլ արցախցի, սյունեցի, ջերմուկցի, վարդենիսցի, տավուշցի երեխաներին է 6 տարի նեղացնում, կրակի բերանը տալիս, զոհասեղանին դրած՝ իր իշխանությունը պահում ու դեռ զոհ ու հող է մատաղ անում թուրքին, որ էլի կարողանա իր իշխանությունը պահել, էլի լինի Հայաստանի վարչապետը, էլի երեխաների լացացնի, տնավեր ու որբ դարձնի՝ հանուն իր Արփիի բարեկեցիկ կյանքի։

Պա՜հ, էլ ո՞նց կլիներ՝ Արփին հուզվել էր, մի քիչ լաց եղավ։

Մանկական արժանապատվությունը վիրավորվել է՞ր, իսկ քանի՞ տարի է նրա հայրը վիրավորում, անարգում, գետնին հավասարեցնում մի ամբողջ ազգի ու երկրի ազգային ու անձնական արժանապատվությունը։

Արփին Արփի է, երեխա է, Տավուշի լուսավոր, սահմանապահ երեխաները պատի ծակից էին ընկել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության նիստը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Տավուշում լարված իրավիճակ է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Տավուշում լարված իրավիճակ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական