Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը հրաժարվել է հանդիպել փոխվարչապետ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հետ։
Gazeta.ru-ն հղում է անում գերմանական Welt հրատարակությանը՝ նշելով.
«Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը (Կանաչների կուսակցություն) ստիպված է չեղարկել Չինաստան կատարած իր այցի ընթացքում կարևոր հանդիպումը: Վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպումը, որը սպասվում էր շաբաթ օրը, չի կայանա»։
Ինքը՝ Հաբաեկը, որն ուրբաթ օրը ժամանել է Չինաստան՝ հանդիպելու Պեկինի, Շանհայի և Հանչժոուի գործընկերների հետ, ասել է, որ պատկերացում չունի, թե ինչու Լիի հետ հանդիպումը չի կայանա։
Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մոտ կես ժամ սպասել էր օդանավի վերնամասում՝ 30 աստիճան շոգի պայմաններում, որպեսզի Դոհայի օդանավակայանում իրեն պաշտոնապես դիմավորեն։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։