Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Չինաստանն անբարյացակա՞մ է Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Չինաստանի Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանը հրաժարվել է հանդիպել փոխվարչապետ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հետ։

Gazeta.ru-ն հղում է անում  գերմանական Welt հրատարակությանը՝ նշելով.

«Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը (Կանաչների կուսակցություն) ստիպված է չեղարկել Չինաստան կատարած իր այցի ընթացքում կարևոր հանդիպումը: Վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպումը, որը սպասվում էր շաբաթ օրը, չի կայանա»։

Ինքը՝ Հաբաեկը, որն ուրբաթ օրը ժամանել է Չինաստան՝ հանդիպելու Պեկինի, Շանհայի և Հանչժոուի գործընկերների հետ, ասել է, որ պատկերացում չունի, թե ինչու Լիի հետ հանդիպումը չի կայանա։

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մոտ կես ժամ սպասել էր օդանավի վերնամասում՝ 30 աստիճան շոգի պայմաններում, որպեսզի Դոհայի օդանավակայանում իրեն պաշտոնապես դիմավորեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։