Առաջարկվում է ստեղծել Երևանի երթևեկության կառավարման կենտրոն. Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Դրա գործառույթների մեջ պետք է մտնի երթևեկության կազմակերպման հետ կապված տարբեր միջոցառումների իրականացումը։ 2026թ. համար նախանշվել է 2 խոշոր ծրագիր. հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիայի համակարգ և ընդհանուր երթևեկության կառավարում»,-նշեց նա։ Գրիգորյանի խոսքով՝ նորաստեղծ հիմնարկը կստանձնի «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործառույթների մի մասը, ապագայում ավագանու քննարկմանը կներկայացվի նաև «Երևան տրանս» ՓԲԸ-ն լուծարելու մասին նախագիծ։ Նոր կենտրոնի համար նախատեսվում է հատկացնել մոտ 1200 քառակուսի մետր տարածքով շինություն։ 2026 թվականի համար աշխատավարձային բյուջեի ավելացում նախատեսված չէ։




