Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պետք է մեջքներս ուղղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք. Գագիկ Ծառուկյան

18/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ բլոգերների մի մեծ խմբի հրավիրել էի Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հաշվի առնելով նրանց մեծ լսարանը, հարյուր հազարավոր, միլիոնավոր դիտումները՝ հատուկ ուղերձով դիմել եմ նրանց. տարածե´ք ձեր մեծ լսարանի շրջանում, որ հայ ժողովրդի այս խեղճացած վիճակը մեզ սազական չէ, սա ժամանակավոր է։

Էս խեղճությունը, որ հիմա կա ժողովրդի մեջ, իրո՛ք մերը չէ։ Անկախ սոցիալական վիճակից, անկախ տարիքից, անկախ աշխարհի որ ծայրում գտնվելուց, հայի մեջ խեղճություն է մտել։

Ես խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլոր-բոլորին. տարածենք, բացատրեք, համոզեք, մարդկանց դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։

Վերջին պատերազմում մեր պարտությունը, Արցախի կորուստը մեզ իհարկե շատ կոտրեցին, մենք սկսեցինք չհավատալ մեր ուժերին, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է։
Հայ ժողովուրդը շատ մեծ դերակատարություն է ունեցել քաղաքակրթության մեջ, համաշխարհային գիտության, գրականության, մշակույթի, սպորտի, բոլոր-բոլոր ոլորտներում։

Աշխարհի ո´ր ծայր գնում ես՝ հայի սարքած շենքեր են՝ թատրոններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրներում ունենք շատ լուրջ հայրենակիցներ, որոնք ունեն մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ, սիրում են Հայաստանը, պատրաստ են մեր երկրի համար ամեն ինչ անելու։ Նրանց առաջ պետք է խնդիրներ դնել, պետք է վերաբերմունքի արժանացնել, կազմակերպել։

Մենք Հայաստանում ունենք փայլուն երիտասարդություն, որը վաղն իր ձեռքն է վերցնելու երկրի ղեկը ու տանելու է մեծ հաջողությունների։ Դրանում ո՛չ մի կասկած չունեմ։

Մենք պետք է մեջքներս ուղղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք։

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Բոլոր հարցերը լուծում ունեն։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ, մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։

Ամեն օր, ամեն հնարավորության դեպքում խնդրում եմ այս միտքը, այս գաղափարը տարածենք. մենք լուրջ կարողություններով ազգ ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը և լուրջ հաջողություններ ենք ունենալու։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է, սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մեծ գործեր անելն ու մեծ հաջողություններ ունենալն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Հանրային քննարկում՝ ԱԺ-ում «Մարտի 1-ի» գործով

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Երևանի ավագանու նիստ. «Երևանտրանս» ՓԲԸ-ը լուծարվում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Երևանի ավագանու նիստ. «Երևանտրանս» ՓԲԸ-ը լուծարվում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական