Ուկրաինան պնդելու է միջազգային հետաքննություն անցկացնել Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքների վերաբերյալ, տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկիի խոսքով՝ «պետք է պարզել բոլոր հստակ փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի վերահսկողությունից դուրս»։
«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի գերիների կյանքի, հարազատների և մեր հասարակության զգացմունքների հետ»,- ասել է Զելենսկին՝ չնշելով վարկածներ, թե ինչու կարող էր կործանվել ռուսական ինքնաթիռը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավար Նիկոլայ Օլեշչուկը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային վարկաբեկելու փորձի համար։
Նրա խոսքով՝ հունվարի 24-ի ընթացքում ռուսական քարոզչությունը կեղծ տեղեկատվության հոսք է ուղղել դեպի արտաքին լսարան՝ փորձելով վարկաբեկել Ուկրաինան համաշխարհային հանրության աչքում։