Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի, ընտրություններ չեն լինի. հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Ընտրություններ կարող են լինել, երբ ավարտվի ռազմական դրությունը: Դրա համար պետք է հաղթել, և մենք անպայման կհասնենք դրան», – ասել է նա:
Ուկրաինայում ութերորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային այս տարվա գարնանը։ Նոյեմբերին Գերագույն Ռադայում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համաձայնել են, որ Ուկրաինայում ընտրությունները կանցկացվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։