Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ուկրաինայում չեն կարող ընտրություններ լինել, քանի դեռ այնտեղ ռազմական դրություն է

Մինչև Ուկրաինայում ռազմական դրությունը չչեղարկվի,  ընտրություններ չեն լինի.  հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Ընտրություններ կարող են լինել, երբ ավարտվի ռազմական դրությունը: Դրա համար պետք է հաղթել, և մենք անպայման կհասնենք դրան», – ասել է նա:

Ուկրաինայում ութերորդ նախագահական ընտրությունները պետք է կայանային այս տարվա գարնանը։ Նոյեմբերին Գերագույն Ռադայում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համաձայնել են, որ Ուկրաինայում ընտրությունները կանցկացվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։