Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որոշել եմ ներկայանալ «քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

05/07/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով:

հայտարարությունում ասվում է. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը:

«Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորեւ) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»:

Մ ի ջ ն ո ր դ ո ւ թ յ ո ւ ն

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման

թույլտվություն ստանալու մասին

Հարգելի՛ դատարան, դատավարության հարգելի՛ մասնակիցներ

Ինչպես հայտնի է, 2022թ. փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը /այսուհետ՝ նաև Հանձնաժողով/, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյան՝ քննության առարկա հանդիսացող 7 ուղղություններն են`

1/ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,

2/ Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները,

3/ Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,

4/ Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

5/ Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,

6/ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,

7/ Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել Հանձնաժողովի  նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ  առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ:

Բացի այդ, ներկայիս իմ կալանավորված լինելու պայմաններում հնարավոր չէ ՔԿՀ-ում ապահովել Հանձնաժողովի նիստի անցկացում, քանի որ Հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում պատգամավորներ (ներառված են նաև փորձագետներ, արտախորհրդարանական ընդդիմություն, զոհվածների ծնողներ, կան նաև քարտուղարներ, սպասարկող անձնակազմ), իսկ ՔԿՀ լավագույն դեպքում կարող են Դատարանի թույլտվությամբ մուտք գործել միայն պատգամավորները, ինչպես նաև հնարավոր չէ ապահովվել իմ կողմից պահանջած Հանձնաժողովի դռնբաց նիստի անցկացումը: Չկա նաև հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, քանի որ ՔԿՀ-ի ռեժիմը փակ է:

Դրանից զատ, Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից:

Միաժամանակ նշեմ, որ Հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում:

Ելնելով վերոգրյալից.

Խնդրում եմ՝

Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տանը կոկաինի «հայտնաբերումը» կապված է Բայդենի որդու հետ

Հաջորդ գրառումը

Անդրեասյանը ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ շարունակում է դատական իշխանության դեմ ոտնձգությունները․ Ալեքսանդր Ազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Անդրեասյանը ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ շարունակում է դատական իշխանության դեմ ոտնձգությունները․ Ալեքսանդր Ազարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական