Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքեր են դավաճանները.Ավետիկ Իշխանյան

21/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դարերով շարունակական պետականություն ունեցող Հայաստանը, 387թ․ այն կորցրեց, բաժանվեց այլ երկրների միջև և կամաց-կամաց հայ ժողովուրդը համակերպվեց հպատակի կարգավիճակին։ Պատմական որոշակի հատվածներում, միջազգային համեմատաբար բարենպաստ իրավիճակի բերումով, նախկին Մեծ Հայքի որոշակի հատվածներում ստեղծվեցին հայոց թագավորություններ (Բագրատունիների թագավորություն, Կիլիկիա)։

Սակայն դրանք հարատևություն չունեցան։ Պատմաբանական վերլուծություններ չեմ ցանկանում անել, ուղղակի կարծում եմ, որ հպատակության բացիլն արդեն իր գործն արել և վարակել էր հայ ժողովրդի մեծամասնությանը և այդ էր պատճառը և՛ Բագրատունյաց, և՛ Կիլիկիո թագավորությունների անկման։ Եվ այդպես դարերով, Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական Խալիֆաթի, Օսմանյան Թուրքիայի, Ռուսաստանի տիրապետության տակ լինելով, «գտել» ենք գոյատևելու գաղտնիքը՝ հպատակվել, հնազանդվել,տերերին քծնել, հայրենակիցներին կողոպտել, մի կերպ  ընտանիք  պահել, Եկեղեցում մոմ վառել, եթե հնարավոր է երկրից արտագաղթել («որտեղ հաց, էնտեղ կաց») և օտար երկրում գլուխ պահել, եկեղեցի կառուցել և էլի մոմ վառելով մխիթարվել։

Հպատակությունն արտահայտվեց նաև յուրահատուկ խորհրդանիշներով՝ տեղանուններ, անձնանուններ, ազգանուններ։ Տերերի անուններով, ազգանուններով, տեղանուններով էինք անվանափոխվում, որ մեզ «քաղցր աչքով» նայեն։ Եվ, եթե կարելի է այդպես ասել, հայ քաղաքական միտքը զբաղված էր ոչ թե ազատության, անկախության, այլ առավել տանելի տեր փնտրելու մտավարժանքներով։ Այդտեղից էլ սկսվեց և մինչև օրս շարունավում է կողմնորոշումների կռիվը, այն է՝ լավ տիրոջ փնտրտուքը։

Եվ հանկարծ 19-րդ դարում, իհարկե  բուն Հայաստանից դուրս՝ Նոր Նախիջևանում  ձևավորված հայկական միջավայրում ծնվեցին Միքայել Նալբանդյան և Ռափայել Պատկանյան։ Նրանք ընդվզեցին հայկական, արդեն ավանդական դարձած հպատակության դեմ  ու գովերգեցին ազատությունն ու ապստամբությունը․

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
․․․
Ազատություն
Միքայել Նալբանդյան

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:

«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:

«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի»։
Իտալացի աղջկա երգը
Միքայել Նալբանդյան

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Օրորոցային
Ռափայել Պատկանյան

Գրականագետ և պատմաբան չեմ, բայց համոզված եմ, որ հենց Ռափայել Պատկանյանն ու Միքայել Նալբանդյանը «ծնեցին» Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան և վերջապես քաղաքական, ռազմական գործիչներ՝ Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան  և այլոց։ Եվ կարծում եմ, որ հենց այդ ժամանակ հայ մտածողները հետադարձ հայացք գցեցին հայոց պատմությանը և պետականության դեմ գործող գործիչներ Մերուժան Արծրունուն, Վեստ Սարգսին, Պետրոս Գետադարձին համարեցին դավաճաններ։  

Եվ այս գործիչների քարոզչական, կազմակերպչական, նվիրական ջանքերի շնորհիվ, նաև ի հեճուկս հայ ժողովրդի մեծամասնության ցանկության,  1918թ․ ստեղծվեց Անկախ Հայաստանը։ Այժմ  չեմ ցանկանում անդրադառնալ, Առաջին հանրապետության կորստին և Հայաստանի խորհրդայնացմանը։ Սակայն համոզված եմ, որ հիմնական պատճառն այն էր, որ ևս մեկ անգամ «հաղթեցին» հարմարվողականությունն ու «լավ ապրելու» տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումները։

Ինչևէ, խորհրդային կայսրությունը, չնայած իր դաժանության, հատկապես հետստալինյան շրջանում մեզ հնարավորություն տվեց զարգացնելու մեր կրթությունը, մշակույթը, գիտությունը, քաղաքաշինությունն ու արդյունաբերությունը։ Եվ չնայած այդ ամենին, մենք, ի տարբերություն այլ խորհրդային ժողովուրդների, շարունակում էինք մեր ավելորդ, կենտրոնի կողմից չպահանջված հպատակությունն ի ցույց դնել։ Այդ են վկայում ՀԽՍՀ- ի տեղանունները Լենինական, Կիրովական, Կալինինո, Ազիզբեկով և այլն, անձնանունները՝ Լենդրոշ, Թելման, Վովա, Լենստաբերիա և այլն, ինչպես նաև համատարած ռուսացումը։

1988-90թթ․ կարծես Հայաստանում կրկին թևածեց նալբանդյանական ոգին, ինչպես նաև ստեղծվեցին բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ և  նորից ունեցանք անկախ Հայաստան, ինչպես նաև ազատագրված Արցախ։ Բայց արդյո՞ք, արդեն անկախ Հայաստանում գաղափարախոսություն դարձավ Հայոց պետականությունը  և ազատագրված  Արցախը,  որպես ազգային նպատակ։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ոչ։

Դեռևս արցախյան առաջին պատերազմի տարիներին սկսվեց «լավ ապրելու», այն է՝ հաղթանակներից և Արցախից հրաժարվելու, հպատակվելու և գոյատևելու քարոզչությունը։ Իսկ պատերազմի հաղթական ավարտից հետո այն զարմանալիորեն ավելի խորացավ՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու» խորհրդանիշով ։ Եվ կամաց-կամաց, հետևողականորեն շարունակվեց Արցախն ու հաղթանակը սակարկվել «լավ ապրելու», իրականում քարշ գալու հոգեբանության հետ։ Հիշում եմ տարիներ առաջ Հանրային հեռուստատեսությամբ քննարկվում էր Վեստ Սարգսի կերպարը։

Եվ զարմանալիորեն բանախոսներից ոմանք նրան համարեցին իմաստուն գործիչ, ով փաստորեն Բյուզանդիայի շվաքում գոյատևելը գերադասել է պետականությունից, հիշեցնելով նաև նրա կողմից իրականացվող եկեղեցաշինությունը։ Արդեն կասկածի տակ էր դրվում Նժդեհի անձն ու գործը։

Հիշում եմ 90-ականներին մի գործիչ հոդված հրապարակեց, որտեղ ազգային նպատակներ ունեցողներին անվանեց ֆաշիստներ, որոնց թվում Գարեգին Նժդեհին և հորս՝ Ռաֆայել Իշխանյանին։ Ես նրան հոդվածով պատասխանեցի։Մի պատահական հանդիպման ժամանակ , նա ժպտալով բարևեց և ասաց բառացի հետևյալը․ «Կարդացի պատասխանդ, ոչինչ չունեմ ասելու, միևնույնն է ես իմ նպատակին հասա»։

Հաջորդ օրը նա  պետական բարձր պաշտոնի նշանակվեց։ Այնպես որ, հարգելիներս, հականժդեհյան, այն է հակասյունիքյան քարոզչությունը այսօր չի սկսվել։ Ի դեպ,  արդեն անկախ Հայաստանում անձնանունները փոխվեցին և դարձան՝ Ալեն, Միլանա, Սարկոզի և այլն։ Իսկ խանութների և սրճարանների անվանումնե՞րը։ Ինչևէ, ունեցանք մի կողմից իրականությունից հեռացած իշխանություն, մյուս կողմից հետևողականորեն տարածվող Արցախը հանձնելու քարոզ և արդյու՞նքը։

Արցախը հանձնելու և  «լավ ապրելու» քաղաքական ուժը, 2008թ․ չհաջողելով, այնուամենայնիվ,  օգտվելով իշխանությունը հավերժացնելու մոլուցքով տառապող  իշխանությունից (մի կողմ եմ դնում հավանական դավադրությունների տեսությունը), ի վերջո 2018թ․ հասավ հաջողության։

Այսօր, արդեն ունենք կորսված Արցախ, վտանգված, պետականության կորստի առջև հայտնված Հայաստան։ Եվ այս պայմաններում լսում ես իշխանական և մերձիշխանական քաղաքական  գործիչներին․ «Շուշին դժգույն, ադրբեջանական քաղաք էր, Արցախի հարցում զգացմունքային չլինենք, ադրբեջանցիները եկել են իրենց տուն և այլն»: Պարտությունն ու նվաստացումը զինված պաշտպանում են , այսպես կոչված հայոց բանակը,  ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները։

Ընդդիմադիր կոչվող բազմաթիվ և բազմապիսի գործիչներ, որոնք կամ քողարկված արդարացնում են Արցախի կորուստը, կամ հաճույքով պատրաստվում ընտրությունների։ Իսկ իրենց «հայրենասեր» համարող գործիչներն այս ծանր պահին, ինչպես  առաջներում «լավ» հովանավոր են փնտրում,իհարկե՝ վճարի դիմաց, մրթմրթալով այդ հովանավորի պետական հիմնը։

Ժողովուրդը և՛ պատերազմի ընթացքում, և՛ պարտությունից հետո, զբաղվում է իր առօրյա հոգսերով և հաճույքներով՝ սկսած փողոցային առևտրից, ռեստորանասրճարանային կայֆերով շարունակած, վերջացրած Երևանի փողոցներով բարձր, բոլորի համար լսելի ռաբիսի երաժշտության տակ մեքենա վարելով, սրա նրա «ցավը տանելով» և «քցելով»։։
Ոմանք անկեղծ, ոմանք չգիտեմ, վարչապետի պաշտոնակատար կոչեցյալին, ով թիվ մեկ պատասխանատուն է Արցախի կորստի, հազարավոր զոհերի, պարտության  համար անվանում են դավաճան։

Եթե հաշվի առնենք վերը նկարագրված բազմաթիվ  գործիչների, ժողովրդի հոգեբանությունը, նաև այն հանգամանքը, որ նույնիսկ ամենաարդար ընտրությունների արդյունքում պարտության և նվաստացման պատասխանատուն պատկառելի քանակով ձայներ կստանա, ապա հարց է առաջանում, թե հայ ժողովրդի համար ո՞վ կամ ովքե՞ր են իրական դավաճաններ։ Նրանք, ովքեր հանուն «լավ ապրելու», այն է՝ իրենց ողորմելի գոյությունը  քարշ գալու(քարշ գալ է նաև պալատներում, համապատասխան մուղամ լսելը), օտարի հպատակ դառնալու կողմնակիցնե՞ր են, թե՞․․․

Գուցե, հայ ժողովրդի հոգեկերտվածքից ելնելով կարելի է վստահաբար պնդել, որ մեր ժողովրդի նվիրյալնեը եղել են  Մերուժան Արծրունին, Վեստ Սարգիսը, Պետրոս Գետադարձը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, իսկ հայ ժողովրդի դավաճանների ցանկը բացում են Միքայել Նալբանդյանն ու Ռափայել Պատկանյանը և շարունակում Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը և այսօր  նրանց բոլոր սակավաթիվ հետևորդները, ովքեր փորձում են խանգարել, որ ժողովուրդը «լավ ապրի»․ «Արա՛ , ախպոր պես, խի վատ կլի, որ թուրքը գա ախպերություն անենք ու յոլա գնանք»։

Հ․Գ․ Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացա սպասվելիք նոր կապիտուլյացիոն, նվաստացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին։ Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․

Ավետիք Իշխանյան

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելական բանակը 11 օրվա ընթացքում ոչնչացրել է 225 պաղեստինցի արմատականների

Հաջորդ գրառումը

CNN. Բայդենը Նաթանյահուի հետ զրույցում ճնշում էր գործադրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
Հաջորդ գրառումը

CNN. Բայդենը Նաթանյահուի հետ զրույցում ճնշում էր գործադրել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական