Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում այս պահին լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել գյուղի մուտքի մոտ, որոնք արգելում են պատգամավորների եւ այլ քաղաքացիների մուտքը Կիրանց:
Ոստիկաններին միացան մեծ թվով սեւբերետավորներ: Ոստիկաններն այս պահին արգելում են նրանց շարժվել դեպի Կիրանց՝ պատճառաբանելով, որ սահմանապահներն ինչ-ինչ աշխատանքներ են կատարում։
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, ստիպված եղան դաշտամիջյան շրջանցիկ ճանապարհով գնալ:








