Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչնչացվել է 180 օտարերկրյա վարձկան եւ օտարերկրյա սպառազինության խոշոր խմբաքանակ. ՌԴ ՊՆ

14/03/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ ուժերը հարձակողական գործողությունների ընթացքում լիարժեք հսկողություն են սահմանել Պավլովկա, Նիկոլսկոյե, Բլագոդատնոյե, Վոդյանովկա եւ Վլադիմիրովկա բնակավայրերի նկատմամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Օրվա ընթացքում գրանցվել է մինչեւ 9 կմ առաջխաղացում: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ազգայնականներից ազատագրել է Պոպասնայա քաղաքը: Մարտի 13-ի առավոտյան մեծ հեռավորության գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերին Ստարիչի բնակավայրում եւ Յավորովսկի հրաձգարանում:

Նրա խոսքով՝ տվյալ օբյեկտներում Կիեւի ռեժիմը տեղակայել էր օտարերկրյա վարձկանների պատրաստման կետ նախքան ռուս զինվորականների դեմ ռազմական գործողությունների շրջաններ ուղարկելը, ինչպես նաեւ արտերկրից ստացվող զինամթերքի եւ ռազմատեխնիկայի պահպանության բազա:

«Հարվածի հետեւանքով ոչնչացվել է մինչեւ 180 օտարերկրյա վարձկան եւ օտարերկրյա զենքի խոշոր խմբաքանակ: Ուկրաինայի տարածք ժամանած օտարերկրյա վարձկանների ոչնչացումը կշարունակվի»,-ասել է Կոնաշենկովը:

Մարտի 13-ի ցերեկը Ռուսաստանի ավիացիայի եւ ռազմաօդային ուժերի ՀՕՊ համակարգերի միջոցով օդում խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 1 Սու-24 ինքնաթիռ Նովի Բիկով բնակավայրի շրջանում, ինչպես նաեւ 11 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար ՏԲ-2»:

Օպերատիվ-տեխնիկական, բանակային եւ անօդաչու ավիացիայի կողմից խոցվել է ուկրաինական զինված ուժերի 46 օբյեկտ, այդ թվում՝ 3 կառավարման կետ, 1 զենիթահրթիռային համալիր, ռազմամթերքի 2 պահեստ եւ ռազմատեխնիկայի կուտակման 33 շրջան:

Գործողության ամբողջ ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ: Ոչնչացվել է 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք, 1234 տանկ եւ այլ զրահապատ մեքենաներ, 122 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 452 դաշտային հրետանու զենք եւ ականանետներ, 1013 միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, հավելել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչը:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ քաղաքացիություն ստանալու, նաև դադարեցնելու դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հերթագրմամբ

Հաջորդ գրառումը

Արցախի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցիները կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցիները կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր. Արման Թաթոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական