Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

28/08/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակոբ Չաքրյան

Օգոստոսի 27 -ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տարածաշրջանային քաղաքականության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից: Այնուհետև նա ավելացրել է. “Մենք այդ ազդակները կգնահատանք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք”: Թեև ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ինչ ազդակներ են դրանք, սակայն առանց մանրամասնելու էլ ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի օգոստոսի 25-ի ելույթը:

Ասենք, որ Փաշինյանի վերոհիշյալ խոսքերը լայն արձագանք են գտել թուրքական մամուլում: Օր. ընդդիմադիր “Սյոզջու” թերթը դրանց օգոստոսի 27-ի համարում անդրադարձել է “Հայաստանի վարչապետ Փաշինյանի Թուրքիային առնչվող հայտարարությունը. “Արձագանքելու ենք դրական ազդանշաններով” վերնագրով: Գալով Էրդողանի ելույթին, նա, ,ինչպես վկայում է “Սյոզջուն”, ասել է. “Տարածաշրջանում տիրող լարվածությունը խաղաղությամբ լուծելու համար ձեռնարկել ենք երկկողմ և բազմակողմ բազում քայլեր: Նշել ենք, որ Լեռնաղին Ղարաբաղում օկուպացիայի վերացումը մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության համար մի պատուհան է բացել: Եթե Հայաստանն օգտգործի այս առիթը, մենք էլ համապատասխանաբար կանենք այն, ինչ անհրաժեշտ է”:

Փաշինյանի ելույթը Էրդողանի ելույթի հետ համադրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ՀՀ վարչապետն ընդառաջում է Թուրքիայի նախագահին: Խնդիրը, սակայն, ընդառաջումը չէ, այլ վարչապետի խոսքերի հնարավոր հետևանքները մեր երկրի համար: Ի՞նչ հետևանքներ են դրանք: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ յուրքանչյուր պատության համար պարտավորեցնող են նախագահի, վարչապետի և արտգործնախարարի խոսքերը գրավոր, թե բանավոր, ընդ որում միջազգայնորեն:

Ընդառաջել նախագահ Էրդողանին, նշանակում է օրինականացնել Թուրքիայի ՌԴ նախագահ Պուտինի հետ համագործակցությամբ մասնակցությունը 44-օրյա պատերազմին ընդդեմ Արցախի, Սիրիայից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների ներգրավումը այդ պատերազմում, Իլհամ Ալիևին երկուստեք ցուցադրվուղ քաղաքական և ռազմական աջակցությունը, Արցախի Հանրապետության բզկտումը, Ադրբեջանի զինումն ու   Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև Էրդողանի ավելի քան լկտի հայտարարությունը, թե “Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որ վերջնական ավարտին հասցնի 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը”:

Ի դեպ՝ Թուրքիան սկսած 1991-ից, առաջադրելով միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ, համառորեն հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից, ընդ որում Ադրբեջանի պատճառաբանությամբ: Երրորդ երկրի պատճառաբանության դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ անմիջական հարևանի հետ, միջազգային իրավունքի նորմերով թշնամանքի ակնհայտ դրսևորում է: 1991-ից Թուրքիայում փոխվել են բազմաթիվ կառավարություններ, բալց Հայաստանի հանդեպ Թուրքիայի որդեգրած թշնամական դիրքորոշումը մնացել է նույնը:

Հատկանշական է, որ անցած տասնամյակներին Հայաստանին բազմիցս շատ դրական ազդակներ հաղորդել են նաև Էրդողանի նախորդները: Կարծում եմ, վերջինի “դրական ազդակներին դրական ազդակներով պատասխանելու” պետք է դեպքուն Փաշինյանը, բացի Էրդողանից նաև Պուտինին հաճոյանալու հնարավորություն կստանա: Սակայն, հաճոյանալը երբևէ քաղաքական գործոն չի եղել, ոչ էլ կլինի: Էլ չենք խոսում ադրբեջանական գերության մեջ գտվող մեր տասնյակ զինվորների և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման դրսևորումների և սահմաններում տիրող խիստ վտանգավոր իրավիճակի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ իշխանությունները չեն խուսափի Սոլեյմանիի և ալ-Մուհանդիսի սպանության պատասխանատվությունից

Հաջորդ գրառումը

Իսկ տարիներ առաջ Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին ֆիլմ էինք նկարում. Սպարտակ Ղարաբաղցյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Իսկ տարիներ առաջ Ֆրեզնո-Երևան-Շուշի հեծանվարշավի մասին ֆիլմ էինք նկարում. Սպարտակ Ղարաբաղցյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական