Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

17/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առանձին անձինք,  քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ ձգտելով վարկաբեկել, վիրավորել միմյանց կամ իրենց պատվիրատու ուժերի  ընդդիմախոսներին ու հակառակորդներին` հաճախ նրանց անվանում են ԱԱԾ գործակալներ՝ թյուր համոզմունք ունենալով, թե իբր  գործակալը խիստ բացասական մարդու հավաքական կերպար է:  Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման մոտեցումը պարզապես ժպիտ է հարուցում և, իհարկե, ափսոսանք, որ ընդամենն այդ մակարդակի «վերլուծություններ» են արվում։ 

Անվտանգության համկարգում առանցքային դերակատարություն ունեցող գործակալի ինստիտուտի վարկաբեկումը թույլ չտալու, հասարակությանը մոլորությունից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, թե ով է գործակալը:

Գործակալն այն անձն է, ով կամավորության հենքով գաղտնի համագործակցում է սեփական երկրի հատուկ ծառայությունների կամ իրավապահ մյուս մարմինների հետ, հանդիսանում է գործակալ։ Գերակշիռ դեպքերում այդ անձինք հավաքագրվում են հայրենասիրական մղումներով, իրենց երկրի անվտանգությանը նպաստելու, առկա վտանգները, հանցագործությունները  կանխելու, չեզոքացնելու նպատակով։ Նրանք հիմնականում հայրենասեր, գրագետ, պատրաստակամ,  ակտիվ մարդիկ են, ովքեր իրենց արժանիքներով չեն զիջում, նույնիսկ շատ դեպքերում ավելին են, քան վերը նշված վարկաբեկող մտքերը հնչեցնողները։

Կարևոր է ընդգծել, որ այլ պետության կամ դրանց հատուկ ծառայությունների հետ   համագործակցած, Հայաստանի շահերին վնաս պատճառած անձը, այսինքն՝  պետական դավաճանը, ինչպես նաև  քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն կատարած  ՀՀ քաղաքացին  չեն կարող լինել գործակալ, նրանց հետ համագործակցությունն անմիջապես  դադարեցվում է և ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով` բացառությամբ այն դեպքերի, երբ նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: 

Անձը կարող է հավաքագրվել նաև այլ հանգամանքներում: Ի դեպ, եթե նույնիսկ այսօրվա կամ նախորդ իշխանությունների թվում եղել են ԱԱԾ գործակալներ, ինչը հնարավոր է, դա բացարձակապես չի նշանակում, որ նրանք անվտանգային իմաստով սպառնալիք հանդիսացող մարդիկ են, ու դա կարող է հիմք դառնալ նրանց վարկաբեկման համար։

 Գործակալական ցանցի առակայությունը և դրա  ճիշտ կառավարումն անվտանգ երկիր ունենալու հիմնական երաշխիքներից է: Պարտադիր պետք է հաշվի առնել, որ գործակալական ինստիտուտի վերաբերյալ բացասական հրապարակումները, շահարկումները խիստ վտանգավոր են ու կարող են թե այսօր, թե ապագայում ազդել խիստ կարևոր առաջադրանքների կատարման վրա, այդ թվում գործակալների մոտ առաջացնելով լարվածություն, հուսահատություն, հիասթափություն:

 Խստագույնս դատապարտելի է, երբ գործակալի անձի, նրա գործունեության փաստը հավաստող հույժ գաղտնի փաստաթղթերը, տեղեկությունները հրապարակվում են անձնական, քաղաքական ու ընդհանրապես ցանկացած այլ շահեր հետապնդելով: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել նման բան, անխտիր պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ բակում նույն՝ ՔՊ-ականների վախերը փաստող իրավիճակն է. «Ազգային ճակատ»

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական