Սեպտեմբերի 21-ին մարդկանց ստիպելով, ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ, որ առավելագույն պատկեր ստանա, որ հնարավորինս շատ մարդու իրեն հանցակից սարքի։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ շատերն այսօր մտածում են, որ Նիկոլը տականք է, բայց իրեն պետք են կադրեր, որտեղ «մի հրապարակ տականք կանգնած են ու ծափ են տալիս այդ ամենին, որովհետև տականքություն է ամսի 21-ին քեֆ ուրախություն անել ՀՀ-ի գլխավոր հրապարակում»։
«Այս իշխանությունները դրեցին մարդկանց փչացնելու մոդան, ու այսօր մարդկանց փչացնում են ու փչացնելու են նաև սեպտեմբերի 21-ի»ն, ասել է Գրիգորյանը ու ավելացրել, որ հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է սկսել 44-օրյա պատերազմը, ու հատուկ գնացել դրան բազմահազարանոց զոհերով, որ հանձնեն Արցախը, բացեն ճանապարհները ։