Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ն կշարունակի զսպել «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատանքները «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը զսպելու ուղղությամբ՝ չնայած դրա շինարարության ավարտին: Այս մասին շաբաթ օրը YES Brainstorming ֆորումում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտայնը:

«Հյուսիսային հոսք-2»-ը վատ գաղափար է, վտանգավոր աշխարհաքաղաքական նախագիծ, որը ոչ մի կապ չունի գազի մատակարարումների հետ և սպառնում է եվրոպական երկրներին: Միացյալ Նահանգները չի դադարեցնի «Հյուսիսային հոսք-2»-ի վրա ազդելու իր ջանքերը, մենք կաշխատենք ապահովել, որ այն անցնի մանրակրկիտ սերտիֆիկացման ընթացակարգ և լիովին համապատասխանի ԵՄ Չորրորդ էներգետիկ փաթեթի պահանջներին», – ասել է նա:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարծում է, որ գազամուղի շինարարությունը հետաձգելու Վաշինգտոնի ձեռնարկած ջանքերն արդյունավետ են եղել ՌԴ քաղաքական ազդեցության նվազեցման հարցում։