ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Նիկոյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
Արամ Համլետի Նիկոյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։