Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանը կհամակարգի նաև Կառավարության հետ աշխատանքը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին ավագանու արտահերթ նիստում հարց են հղել, թե որ ուղղություններն է համակարգելու:

«Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»,- ասել է Ավինյանը:

Նա պատրաստակամություն է հայտնել քաղաքացիների հետ անմիջական շփումների միջոցով իրականացնել աշխատանքը: