Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե սիրված հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը, որ ամեն սերնդի համար իր անունն ունի՝ Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա, սրտի շտապ վիրահատության կարիք ունի։ Դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար վիրահատության գումարն աստղաբախշական է՝ 3 000 000 դրամ։
Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր, բլոգեր Արամ Գևորգյանը գրառում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ է հաստատել իր ու պատրաստակամություն հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։ «Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։
Այս պահին այսքանը։
Նարինեն ու պարոն Հայրապետյանը կապվել են միմյանց հետ ու պայմանավորվել։
Ես իմ առաքելությունը կատարեցի, առողջություն բոլորիս»,- գրել է Արամ Գևորգյանը։