Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոսկեղենիկ» մատենաշարը՝ նոր հատորներով

13/08/2020
- Ազգային, Մշակույթ

Մեր եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի նախաձեռնությամբ մեկ տարի առաջ ստեղծվեց նոր մատենաշար՝ «Ոսկեղենիկ» խորագրով։ Ի սկզբանէ այս շարքի հիմքում դրված է, ինչպես անվանումն էլ հուշում է, մեր ոսկեղեն լեզվի ու մատենագրության նորովի արծարծումը, միջնադարյան մեր ժառանգությունը նոր օրերը տեղափոխելուն իր չափով նպաստելը, հոգևոր ու գրական արժեքներ տարածելը։

Անպարփակ գրավոր ժառանգություն ունի մեր ժողովուրդը, և նրա միջից օգտակար՝ նոր օրերի անհատին սնուցող ազդակները երբևէ չեն կարող սպառվել։ Ժամանակ առ ժամանակ հանրության մեջ քննարկվող թեմաները, չափորոշիչների և այլնի մասին տեսակետները բնավ չեն դիպչում ու սասանում մեր բացարձակ արժեքները, այդ թվում՝ դասական լեզուն, մատենագրությունը, որ մշտապես ուսանելի են ամենքիս համար։ Մանավանդ որ դեռ ունենք մեծաքանակ երկեր, որոնք դեռ տպագրված կամ թարգմանված չեն ու «ննջում են» ձեռագիր մատյաններում։

Այդպիսի մտայնությամբ է ստեղծվել մատենաշարը, առաջին հուսադրող քայլերից հետո, կարելի է ասել, այն կենսունակ դառնալու միտում ունի։ Արդեն տպագրվել են երկու հատորներ՝ Հովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածու (2019 թ.) և Հակոբ Նալյանի «Գանձարան ծանուցմանց» գրքից ծաղկաքաղ ժողովածուն (2020)։ Մասնավորապես վերջին հեղինակը մեր մեծ մտածողներից է, Նարեկի առաջին խոշոր մեկնիչներից մեկը, և իր արժանի տեղը պիտի ունենա գրական հսկաների շարքում։ Պիտի շեշտենք, որ երկերը գրաբարից աշխարհաբար են փոխադրվում առաջին անգամ։

Թարգմանական այդ ընթացքին այս կամ այն կերպ ներգրավված են նախ և առաջ Հայաստանի մասնագետները, որոնց ուժերով գրաբարից աշխարհաբարի են փոխադրվում, ճշգրտվում ու խմբագրվում, սրբագրվում հատորները։ Իսկ մատենաշարի բովանդակային առանցքը հոգևոր անփոփոխելի գանձերն են՝ առաքինությունը, սերը, համեստությունը, բարի կենցաղավարությունը։

Ներկայումս սրբագրման ու վերջնականացման փուլում են ևս երեք հատորներ, որոնք առաջիկա ամիսներին կհանձնվեն տպագրության. Հովնան Արք. Տերտերյանի «Պատգամներ» խորհրդածությունների ժողովածուն, Բարսեղ Կեսարացու երկերի թարգմանությունը, Կարապետ Պալատեցու «Տարեկան քարոզգրքից» մի ծաղկաքաղ, որի ձեռագրի ինքնագիր օրինակը պահվում է թեմի առաջնորդարանում։ Վերջինը՝ Կ. Պոլսի 1823-31 թթ. Պատրիարք Կարապետ Պալատեցին նույնպես քիչ հայտնի հեղինակներից է մեզանում, և նրա խորիմաստ քարոզները պարկեշտության, ողորմածության, պահեցողության մասին չեն կորցրել արդիականությունը։ Օրինակ, հեղինակը գրում է՝ «Պարկեշտությունը հայելու պես ցույց է տալիս մարդու ներսը», կամ՝ «…ձեռքերն ու երեսը լվանալուց առավել հարկ է լեզուն լվանալ, որպեսզի այն մաքրվի հայհոյության ախտից, բամբասանքից, արհամարհանքից» («առաւել զեզուս լուանալ հարկ է, զի մաքրեսցի յախտոյ հայհոյութեան, բամբասանաց, արհամրահանաց»), որոնց ընթերցումը, ի դեպ, վատ չի լինի, որ փոխարինի հանրային ցանցերում անպտուղ ու անվերջ քարկոծումներին։ Առհասարակ՝ մատենաշարի սկզբունքներից մեկն է ընթերցողին նոր երկեր ու հեղինակներ մատուցելն ու շրջանառության մեջ դնելը։ Այդ կերպ են ընտրվել ու սկսվել նաև հաջորդող հատորների պատրաստությունը, որոնք ընդրկում են Հովհաննես Ջուղայեցու (17-րդ դար), Պաղտասար Դպիրի (18-րդ դար), Հակոբ Շամախեցու, Պետրոս Նախիջևանցու երկերը, շեշտենք՝ գրաբարից աշխարհաբար նոր փոխադրություններով։

Այս առիթով տեղին է ասել, որ ԱՄՆ Արևմտան թեմը և նրա առաջնորդը՝ Յովնան Արք. Տերտերյանը, լայն գրահրատարակչական գործունեություն է ծավալում՝ ամեն տարի տպագրելով հոգևոր, սուրբգրային, ծիսական-արարողակարգային, գրական, գիտական և այլ ոլորտների 10-նյակ գրքեր, իսկ Հովնան Սրբազանն անձամբ մոտ 110 գրքերի հեղինակ է (այդ մասին պատմող գրքույկը և հրատարակությունների pdf տարբերակները կարելի է գտնել Առաջնորդարանի կայքում հետևյալ հղումով https://www.wdacna.com/publications)։ Եվ վստահ ենք, որ գրատպության ավանդներով խիստ հարուստ Արևմտյան թեմը «Ոսկեղենիկ» մատենաշարով հավելյալ շունչ հաղորդած կլինի միջնադարի մեր հոգևոր գրականությունը նոր օրերում թարգմանելու և տարածելու նպատակադիր գործին։

Նորայր Պողոսյան

12.08.20

Նախորդ գրառումը

Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անո) սրտի վիրահատության ամբողջ ծախսը կհոգա Ռուբեն Հայրապետյանը

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն պատժամիջոցների վերջնագիր ներկայացրեց Լուկաշենկոյին

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Հայ պարողները մոսկովյան բալետի մրցույթում

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն պատժամիջոցների վերջնագիր ներկայացրեց Լուկաշենկոյին

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական