Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախկինում մենք եղել ենք ծնկած, հիմա պետք է տեր կանգնենք մեր երկրին. ԱԺ նախագահ

06/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ավելի չի բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նկատեց.

«Ես չգիտեմ՝ այդ տրամաբանությունը, որ Հայաստանն իր շահերը հետապնդի՝ միշտ հետ նայելով, թե հանկարծ Ռուսաստանը չի նեղսրտում, որքանո՞վ է ճիշտ: Ես համարում եմ՝ դա ճիշտ չէ, որովհետև երբ Ռուսաստանն իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնո՞ւմ է Հայաստանի շահերի վրա, թե չի կանգնում»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանն ընդամենն ապահովում է քաղաքականությունն ու իր անվտանգությունը։

Ըստ նրա՝ երբ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում էր, Ռուսաստանն Ադրբեջանին և՛զենք էր վաճառում, և՛ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք, և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները:

Իսկ Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞»,- հարց ուղղեց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանը տնտեսական մեծ կախում ունի Ռուսաստանից, Սիմոնյանը նկատեց՝ չի ուզում կտրուկ բաներ ասել, բայց պետք է հասկանալ, թե ինչ է կախվածությունը։

«Կա՛մ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի՝ լինի դա Ֆրանսիան, Ռուսաստանը կամ որևէ այլ գերտերության սապոգի տակ և ձեններս կտրում ենք, կա՛մ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմելու, թշնամանալու տեր կանգնել մեր փոքր պետությանը:

Մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին։ Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, և ԿԸՀ-ն, դեռ արդյունքները չհայտարարած, Ռուսաստանը շնորհավորել է, մեր ուժայինների մեծ մասը ճշտվել է Ռուսաստանի հետ, մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, ողջ ուղեծիրը համաձայնեցվել են ու զուգահեռ տարվել։ Մի՞թե սա քաղաքական անկախություն է։ Մինչև 2018 թվականն անկախություն չենք ունեցել։

Իսկ 2020 թվականից հետո, հաշվի առնելով տեղի ունեցածը… Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ մեր դաշնակիցը, առնվազն, մենակ թողեց մեզ», – շեշտեց ԱԺ խոսնակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

Հաջորդ գրառումը

200 գերիներից մնացել է 19 հոգի. թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

200 գերիներից մնացել է 19 հոգի. թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական