Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին. ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողվելու. Ղազինյան

03/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԷՑ-ի այսօրվա կառավարիչներն ասում են, թե իբր մեր ժամանակ տենդերներին 2-3 մասնակից էր լինում, հիմա 14–15 մասնակից է լինում, իբրև թե մենք մասնակիցներին թույլ չէինք տալիս, չէինք ներգրավում. կոչ եմ անում հրապարակել այդ բոլոր մասնակիցների անունները, գործունեության ոլորտը մինչև այս տենդերներին մասնակցելը և  ֆինանսական բարձիկի չափը, այսօր հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Որովհետև դրանք մեծ տենդերներ են. չի կարելի նոր բացված ինչ-որ կազմակերպության վստահել այդպիսի տենդերներ: Եթե չհրապարակեցին ամբողջությամբ, ուրեմն սա հերթական սուտն է, իսկ ես համոզված եմ, որ սա հերթական սուտն է»,- նշեց նա։

Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ նոր միացումների, նոր բաժանորդների համար ներդրումային ծրագրի մեջ դրվել է ընդամենը 77 միլիոն դոլար, սակայն փաստացի կատարվել է 254 միլիոն դոլարի ներդրում։

«Այսինքն՝ մենք մի հոդվածից վերցրել, դրել ենք նոր միացման հոդվածի վրա, վերցրել ենք շահագործումից, որը ենթադրում է նոր մալուխներ, նոր հենասյուներ։ Եթե հանձնաժողովի ստիպելով մենք չշեղվեինք մեր ներդրումային ծրագրից, սակագնի թանկացման հարց էր լինելու։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ ազատականացրեք շուկան այս մասով։

Պատկերացրեք, բազմաբնակարան շենքի կառուցապատողը, սեփականատերը գալիս վճարում է գումար, որի ընդամենը 20%-ն է անում ամբողջ այդ կատարվող աշխատանքի, իսկ 80%-ը դրվել է ՀԷՑ-ի կողմից և դրվել է այն հոդվածից, րը պետք է ծառայեր ցանցի կատարելագործմանը, նորացմանը»,-նշեց Ղազինյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև իշխանությունների այն հայտարարությունը, թե ՀԷՑ-ի ներսում քրեական սխեմաներ են գործել։
«Լավ, ու՞ր է այդ ամեն ինչը։ Վարույթը պետք է տևեր երեք գումարած մեկ ամիս։ Իմիջիայլոց, ձեզ ասեմ՝ այդ պլյուս մեկ ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում, ինչ-որ ֆորս մաժորային ինչ-որ խնդիրների դեպքում։ Հիմա ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչի երկարացվեց ևս մեկ ամիս, ինչի՞ երեք ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ՝ որովհետև ոչ մի բան չեն գտել։ Կարող է՝ գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության հարց կարող է առաջացնել, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։

Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին ևս մեկ ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս մեկ ամսվա ընթացքում էլ ինչ-որ մեկին բռնեն։

Այս ամբողջի մեջ առաջին գործը, եթե չեմ սխալվում, երկու ամիս առաջ են ուղարկել դատախազություն։ Լավ ի՞նչ եղավ։ Մենք տեսնում ենք, որ տարբեր քաղաքական գործերով 1-2 օրում, 1-2 ժամում ինչպես են մարդկանց տանում արագ և այլն, բա ո՞ւր են։ Այսինքն՝ ակնհայտ է որ դա ընդամենը արվում է, քանի որ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողվելու»,– ընդգծեց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիև

Հաջորդ գրառումը

Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ, որովհետև համապատասխան սուբյեկտն ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ. Ղազինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ, որովհետև համապատասխան սուբյեկտն ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ. Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական