Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ Փաշինյանի գալը, շները ստուգում են տարածքը

03/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը երկու օր Տավուշում էր, այցելեց տարբեր համայնքներ։

«Ազատություն»-ը այսօր հայտնել է, որ երկար ժամանակ սպասել է Տավուշում, որպեսզի լուսաբանի Փաշինյանի այցը, սակայն ոստիկանները լրագրողին և օպերատորին  արգելել են տվյալ տարածքում գտնվել, անգամ ավտոմեքենան են հեռացնել տվել, ասել են, որ «Ազատություն»-ը հեռանա այնպիսի տեղ, որ տեսանելի չլինեն։ Նաև նշել են, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի Փաշինյանի այցը նկարահանվի կամ առհասարակ լուսաբանում լինի, դրա համար պետք էր նախապես թույլտվություն ստանալ։

«Ազատություն»-ը ստիպված է եղել հեռանալ տարածքից ու նեղլիկ փողոցներից մեկում տեղակայվելով՝ մի քանի կադր նկարահանել, թե բազմաթիվ թիկնապահներով շրջապատված և միայն ու միայն Կառավարության օպերատորի տեսախցիկի առաջ ինչպես է Փաշինյանն անցնում շներով ստուգված, «սանրած» ու վերահսկվող տարածքով։

Ինչպես ամենուր, Տավուշում ուժեղացված հոսկողություն է  եղել, ոստիկանական մեծ ուժեր են ներգրավվել, «Ազատության» լրագրողը պատմել է, որ անգամ շներ են տարածքներ բերվել, որոնք նախապես հոտոտել են, ստուգել են, հետո միայն Փաշինյանին ուղեկցել են այդտեղ։

Ինչպես տեսնում ենք, Կառավարության գլխի վախերը անպատկերացնելի չափերի են հասել. նա խուսափում է լրատվամիջոցներից։ Նրա մարզային  և այլ այցերը նկարահանում է միայն Կառավարության օպերատորը, այլ լրատվամիջոցներից, անգամ՝ յուրային, իշխանամետ, նա խուսափում է։ Իսկ գիտենք, որ նրա շուրջը կան զլմների այնպիսի անձնազոհ ներկայացուցիչներ, որոնք ավելի շուտ հարազատ երեխայից կհրաժարվեն, քան Փաշինյանին վնասող որևէ կադր կամ խոսք կհրապարակեն։

Տարածում է միայն անձնական օպերատորի նկարահանած տեսանյութերը, այսինքն՝ բացառապես այն, ինչ ինքն է ընտրում, զտում  ու հրապարակման համար նպատակահարմար գտնում։ Իսկ թե ինչ է կատարվում այդ մեկ տեսախցիկի նկարած, հետո մոնտաժած կադրերից բացի, կարելի է միայն իրատեսական ենթադրություններ անել։

Այս վարվելակերպի հեղինակը Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած նախկին լրագրող-վարչապետն է. նա, ով ՀՀ ամենաբարձր ամբիոններից դատափետում էր նախկիններին ազատ խոսքը  «փակի տակ պահելու» մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի զինուժը Թուլկարմ քաղաքում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին

Հաջորդ գրառումը

Արցախի թեմը բողոքում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

07/05/2026
Նորություններ

Ի՞նչ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ. նուրբ ակնա՞րկ, թե՞ սուտ պատճառ. Հակոբ Բադալյան

07/05/2026
Նորություններ

Լատվիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

07/05/2026
Հրապարակախոսություն

Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր. Արմեն Աշոտյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի թեմը բողոքում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական