Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղրիի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

17/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Մխիթար Զաքարյանի մտերիմին: Վերջինս, վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, եւ առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական եւ ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել է նշված հողատարածքը սեփականությամբ իր մտերիմին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի եւ աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված տեղեկանքի հիման վրա՝ Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն եւ լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ եւ հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմը, այնուհետեւ հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին եւ նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա՝ համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում եւ «լրացուցիչ նշումներ եւ տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ եւ տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որեւէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից: Տեղեկանքի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից լիազորված եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջեւ Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նշված 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է եւ ստացել պետական գրանցում:

Արդյունքում՝ համայնքի սեփականություն հանդիսացող եւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ եւ 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը եւ պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու եւ հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավարին եւ տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության եւ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալիբները հայտարարել են, որ չեն ձգտում իշխանության մենաշնորհի

Հաջորդ գրառումը

«Թալիբան»-ը Չինաստանին խոստացել է պայքարել «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման» դեմ․ Չինաստանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

29/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
Նորություններ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Թալիբան»-ը Չինաստանին խոստացել է պայքարել «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման» դեմ․ Չինաստանի ԱԳՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական